close
Եղանակը Երևանում
6 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախում պետությունը գործատուներին կփոխհատուցի վարձու աշխատողների եկամտահարկը

Արցախ

20 Հունվարի 2021, 12:30
 Արցախում պետությունը գործատուներին կփոխհատուցի վարձու աշխատողների եկամտահարկը

Արցախում պետական աջակցության ծրագրով՝ գրանցված և գործունեություն ծավալող ոչ պետական ընկերություններին փոխհատուցվելու է վարձու աշխատողների եկամտային հարկը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից:

«Արցախում աշխատատեղերի պահպանման և նորերի ստեղծման աջակցության և աշխատանքի խրախուսման նպատակով՝  սահմանվել է պետական աջակցություն:

Մասնավորապես՝ 2021 թվականի հունվարից սկսած՝  6 ամիս ժամկետով, յուրաքանչյուր ամիս ընկերությունների կողմից վճարված եկամտային հարկի ամբողջ ծավալով կտրամադրվի աջակցություն։ Արդյունքում, ընկերությունները եկամտային հարկի մասով փաստացի ծախս չեն իրականացնի։

Սա կարևոր խթան է բիզնեսի համար, որը հնարավորություն կտա պահպանել գործող աշխատատեղերը, ինչպես նաև կնպաստի նորերի ստեղծմանը։

Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ նաև Արցախում նոր ստեղծվող ընկերությունները՝ օգտվելով այս բացառիկ հնարավորությունից»,-մանրամասնել են նախարարությունից։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica