Հունաստանը պաշտոնապես հայտարարել է իր տարածքային ջրերի՝ 6-12 մղոն ընդլայնման մասին
Տարածաշրջան

Հունաստանը պաշտոնապես հայտարարել է իր տարածքային ջրերի ընդլայնման մասին`սահմանի ողջ երկայնքով 6-ից 12 ծովային մղոն, ներառյալ՝ կղզիները: Սա կարող է Թուրքիայի և Հունաստանի միջև նոր առճակատման առիթ դառնալ :
Թուրքիայի արտգործնախարարը, իր գերմանացի գործընկեր Հայկո Մաասի ներկայությամբ, Հունաստանին սպառնացել էր պատերազմով և ակնարկել Ֆրանսիայի հետ կապի մասին։
Այս օրերին տեղի են ունենում Թուրքիայի և Հունաստանի միջև բանակցություններ՝ Արևելյան Միջերկրականում լարվածությունը մեղմելու համար։