close
Եղանակը Երևանում
1 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանից մեծ ջանքեր են պահանջվել Շիրակի մարզպետի թեկնածու գտնելու հարցում. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

20 Հունվարի 2021, 10:46
 Փաշինյանից մեծ ջանքեր են պահանջվել Շիրակի մարզպետի թեկնածու գտնելու հարցում. «Հրապարակ»

«Վաղը՝ կառավարության նիստին, Նիկոլ Փաշինյանը կներկայացնի Շիրակի նոր մարզպետին: Թե ինչու պաշտոնից ազատվեց նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը, բացահայտ չի ասվում: Սակայն, մեր տեղեկություններով, հիմնական պատճառը նոյեմբերի 9-ից հետո գերեվարված 60-ից ավելի շիրակցիներն են, որոնց հարազատներն օրուարև չեն տվել մարզպետին՝ պահանջելով հետ բերել իրենց հարազատներին: Իսկ Ալիևը հայտարարեց, որ պատերազմը դադարեցնելուց հետո գերի ընկածները դիվերսանտներ են, ոչ թե ռազմագերիներ: Եվ սա մարզպետի լուծելիք հարցը չէ, այլ երկրի ղեկավա­րության: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ո՛չ Մոսկվայում կարողացավ այս հարցն առաջ տանել, ո՛չ էլ դրանից հետո է կա­րողանում քայլեր ձեռնարկել:

Նիկոլ Փաշինյանից մեծ ջանքեր են պահանջվել Շիրակի մարզպետի թեկնածու գտնելու հարցում: Լուրեր կան, որ առաջարկ է արվել Մարտուն Գրիգորյանին, Նազելի Բաղդասարյա­նին, Երկուսն էլ հրաժարվել են: Մենք արդեն գրել ենք, որ Փաշինյանի ընտրությունը կանգ է առել առողջապա­հության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանի վրա, ով ծնունդով Շիրակի մարզից է, կառա­վարության առաջիկա նիստում նա կներկայացվի հանրությանը: Նա 2018 թվականին նշանակվել էր «Սուրբ Գրի­գոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի տեղա­կալ՝ պոլիկլինիկական ծառայության գծով, 2019-ի ապրիլին՝ առողջապահության փոխնախարար, իսկ նույն տարվա հոկտեմբերին ազատվել էր աշխատանքից:

Այն ժամանակ մա­մուլը գրեց, որ պատճառը նրա հոր անվան հետ կապված կոռուպցիոն պատմություններն են, որը ստիպել է փոխնախարարին դիմում գրել և ազատվել, որպեսզի իր անունն էլ չշո­շափվի: «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հաստատեց իրեն արված առաջարկի մասին լուրե­րը՝ ասելով, որ իրեն ավելի օգտակար է համարում և ճիշտ է գտնում օրենսդիր մարմնում մնալը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica