close
Եղանակը Երևանում
6 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պետական համակարգի այն աշխատակիցները, որոնք դեմ են արտահայտվել իշխանությանը, քննադատող գրառումներ են արել, զգուշացվել են, որ աշխատանքից կազատվեն․ «Հրապարակ»

Մամուլի տեսություն

20 Հունվարի 2021, 08:55
 Պետական համակարգի այն աշխատակիցները, որոնք դեմ են արտահայտվել իշխանությանը, քննադատող գրառումներ են արել, զգուշացվել են, որ աշխատանքից կազատվեն․ «Հրապարակ»

«Պետական համակարգում աշխատողները լուրջ դժվարություններ ունեն սեփական տեսակետը հայտնելու հարցում։ Մեզ պատմեցին, որ պատերազմից հետո Ֆեյսբուքում իշխանություններին քննադատող գրառումների համար խիստ զգուշացումներ են ստացել Հանրային հեռուստաընկերության աշխատակիցները, անգամ՝ օպերատորները, որոնց իր մոտ է հրավիրել Հ1-ի լրատվական հաղորդումների պրոդյուսերը և զգուշացրել, որ «հանգիստ նստեն տեղները»։

Մյուս ահազանգը ստացել ենք Էկոնոմիկայի նախարարությունից, մասնավորապես՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամից։

Բոլոր այն աշխատակիցները, ովքեր դեմ են այս իշխանությանը և հակաիշխանական որևէ գրառում են անում իրենց էջում, ղեկավարները կանչում են և վախեցնում, թե աշխատանքից կհեռացվեն։

Ի դեպ, կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica