close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՍԴ-ն ամփոփել է 2020թ․-ին իրականացված դրամական պարգեւատրումների ծավալը

Հասարակություն

19 Հունվարի 2021, 20:16
 ՍԴ-ն ամփոփել է 2020թ․-ին իրականացված դրամական պարգեւատրումների ծավալը

Սահմանադրական դատարանում 2020թ․-ին ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցներից տնտեսվել է ավելի քան 106 մլն դրամ, որից մոտ 64․5 միլիոնը գոյացել է ՍԴ աշխատավարձերի եւ պարգեւավճարների ֆոնդերին հատկացված, սակայն չկիրառված միջոցներից։ Այս մասին տեղեկանում ենք ՍԴ  ֆեյսբուքյան էջից։

«2020 թվականի առաջին կիսամյակում հունվար - հունիս ամիսների համար Սահմանադրական դատարանի դատավորներին հատկացված պարգեւավճարների ընդհանուր գումարը կազմել է 8․4 մլն դրամ։

Երկրորդ կիսամյակում հուլիս - օգոստոս ամիսների համար Սահմանադրական դատարանի դատավորներին հատկացված պարգեւավճարների ընդհանուր գումարը կազմել է 5 մլն դրամ։ Ընդ որում, 2020 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համար Սահմանադրական դատարանի դատավորները եւ Սահմանադրական դատարանի նախագահը չեն ստացել որեւէ դրամական պարգեւատրում։

Ինչ վերաբերվում է Սահմանադրական դատարանի աշխատակազմին եւ աշխատակազմի ղեկավարին, ապա 2020 թվականի առաջին կիսամյակում հատկացված պարգեւատրումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 43․2 մլն դրամ, իսկ 2020 թվականի երկրորդ կիսամյակում ՝ 49.2 մլն դրամ, որից մոտ 42.6 մլն դրամը հատկացվել է hուլիս, օգոսոս, սեպտեմբեր ամիսների համար, իսկ հոկտեմբերից դեկտեմբեր ժամանակահատվածում հատկացվել է 6.5 մլն դրամ, որից 4․4 մլն դրամը տրամադրվել է նոյեմբեր ամսվա համար աշխատակազմի պարգեւատրմանը մեկ ամսվա աշխատավարձի 30%-ի չափով։

331․3 հզ դրամը տրամադրվել է հոկտեմբեր ամսին մեկ աշխատակցի, 337․6 հզ դրամը նոյեմբեր ամսին մեկ աշխատակցի եւ 1․4 մլն դրամը դեկտեմբեր ամսին 7 աշխատակիցների անհատական պարգեւատրման համար՝ մեկ ամսվա աշխատավարձի 50- 100%-ի չափով։

2020 թվականի դեկտեմբերին ՍԴ աշխատակիցներին եւ աշխատակազմի ղեկավարին հատկացվել է նաեւ աշխատավարձերի տարեկան տնտեսումից ստացված պարգեւավճար (այսպես կոչված 13-րդ աշխատավարձ) ընդհանուր 23․5 մլն դրամի չափով։ Սահմանադրական դատարանի դատավորներին եւ դատարանի նախագահին աշխատավարձերի տարեկան տնտեսումից պարգեւավճար չի հատկացվել։

Սահմանադրական դատարանում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսական միջոցներից տնտեսվել է ավելի քան 106 մլն դրամ, որից մոտ 64․5 միլիոնը գոյացել է ՍԴ աշխատավարձերի եւ պարգեւավճարների ֆոնդերին հատկացված, սակայն չկիրառված միջոցներից։ Սահմանադրական դատարանի տարեկան խնայողությունն ամբողջությամբ ուղղվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդին։

2020 թվականի բյուջեով Սահմանադրական դատարանին հատկացվել էր 721․2 մլն դրամ, որից 491․4 մլն դրամը նախատեսվել էր աշխատավարձերի, իսկ 140․4 մլն դրամը՝ պարգեւատրումների համար»,- ասվում է Սահմանադրական դատարանի տարածած հաղորդագրության մեջ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica