close
Եղանակը Երևանում
6 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 56 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված

Հասարակություն

19 Հունվարի 2021, 18:00
 Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 56 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 18-ից 19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 56 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 17, խարդախության` 6, մարմնական վնասվածք պատճառելու, ծեծի և թմրամիջոցի հայտնաբերման՝ 4-ական, հարկերից խուսափելու՝ 3, ապօրինի ծառահատման՝ 2, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ վնասելու, կաշառակերության, դատական ակտը չկատարելու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, փաստաթղթի կեղծիքի, կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի՝ 1-ական դեպք։ 

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica