close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ

Քաղաքական

19 Հունվարի 2021, 15:58
 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ղազախստանի դեսպանի հետ

Հունվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Թեմուր Ուրազաևին։

Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու երկրների միջև հարաբերությունների և համագործակցության զարգացման գործում ներդրած ջանքերի համար: Վեհափառ Հայրապետը նաև գոհունակությամբ անդրադարձավ Մայր Աթոռի և Ղազախստանի Հանրապետության միջև ձևավորված սերտ գործակցությանը, մասնավորապես միջկրոնական երկխոսության կազմակերպման ոլորտում, Համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների  համագումարի շրջանակներում։ 

Դեսպան Թեմուր Ուրազաևն իր հերթին գնահատանքով խոսեց հայ-ղազախական փոխհարաբերությունների, ինչպես և Հայաստանում ծառայության տարիների իր տպավորությունների և Ղազախստանում ապրող հայ համայնքի մասին։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց արցախյան պատերազմին, հետպատերազմյան դժվարություններին և առկա խնդիրների հաղթահարման ուղիներին։

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպանին մաղթեց արգասաբեր գործունեություն և հաջողություններ հետագա ծառայության մեջ: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica