close
Եղանակը Երևանում
4 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայրենիքի փրկության շարժումն այսօր Սյունիքի մարզ պլանավորած այց չի ունեցել. Ի. Սաղաթելյան

Քաղաքական

19 Հունվարի 2021, 15:22
 Հայրենիքի փրկության շարժումն այսօր Սյունիքի մարզ պլանավորած այց չի ունեցել. Ի. Սաղաթելյան

Մամուլում այսօր լուրեր տարածվեցին, թե Հայրենիքի փրկության շարժումն այսօր հանդիպումներ է նախաձեռնել Սյունիքի մարզում, և մի խումբ քաղաքացիներ իբրև թե փակել են ճանապարհը։

Yerkir.am-ը Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Շարժման ներկայացուցիչները և նրա առաջնորդ Վազգեն Մանուկյանը այցելել են Սյունիքի մարզ։

«Ես այս պահին Արցախում եմ, իսկ Վազգեն Մանուկյանը՝ Երևանում: Հայրենիքի փրկության շարժումն այսօր Սյունիքի մարզ պլանավորած այց չի ունեցել, հետևաբար՝ չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը»,֊ պարզաբանեց Իշխան Սաղաթելյանը։
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica