close
Եղանակը Երևանում
26 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վանգայից ավելին ենք դարձել․ Սայաթ Շիրինյան

Քաղաքական

19 Հունվարի 2021, 14:58
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վանգայից ավելին ենք դարձել․ Սայաթ Շիրինյան

Վանգայից ավելին ենք դարձել՝ արդեն 3 տարի ասում ենք, որ սրանք հողերը հանձնելու են, տալու են՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանը Շենգավիթի դատարանի առջև լրագրողների հետ զրույցում:

«Երբ հնարավորություն կար պատերազմը կանգնեցնելու՝ իրենք չդադարեցրին, որ իրենց չասեն՝ դավաճան: Իրենք, փաստորեն, պատրաստ էին հազարավոր մարդկային կորուստներ տալ միայն նրա համար, որ հանկարծ իրենց որեւէ մեկը չասի՝ դավաճան: Արդյունքում մենք ե՛ւ մարդկային կարուստներ ունեցանք, ե՛ւ տարածքային կորուստներ, իրենք էլ այդ խարանով ապրելու են»,-ասաց Սայաթ Շիրինյանը:

Իմքայլական պատգամավորի խոսքին, որ՝ այս իշխանության համար միակ խնդիրը ընդդիմությունն է, Շիրինյանը արձագանքեց՝ այո՛, այս իշխանությունների համար ընդդիմությունը խնդիր է, պրոբլեմ է միայն նրա համար, որ իրենք կառչած են իրենց աթոռներից:

«Կարելի է ասել, որ 2018 թվականից մենք պետություն չունենք, պետականությունն ենք կորցնում, երկիրն ենք կորցնում եւ այդ ստահակը շարունակում է պաշտոնավարել: Կարծում եմ, մեր հասարակությունը կամաց-կամաց համախմբվում է, գիտակցում է, որ մենք այս իշխանությունների օրոք որեւէ հեռանկար չենք ունենալու: Սրանք որեւէ պետական խնդիր չեն լուծում, սրանք ազգադավ իշխանություններ են»,-ասաց նա:

Շիրինյանը խոսեց նաև Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հրապարակած փաստաթղթի մասին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ստորագրությամբ, որի պատճառով Մինասյանը նրան մեղադրում է Թուրքիայի գործակալ լինելու համար։ Նա ասաց, որ ճիշտ կլիներ՝ քրեական գործ հարուցվեր այդ հանգամանքները պարզելու համար:

«Ինձ համար զարմանալի էր, որ դրանից հետո հնարավորություն էր տրվել «Միրզոյան Արարատ» կոչվող այդ տականքին շարունակել եւ դառնալ քաղաքական դեմք: ԱԱԾ-ն շատ բաներ կար, որ պետք է ժամանակի ընթացքում հերքեր կամ որեւէ գործուն միջամտություն ունենար, բայց անգործության է մատնված: Այսօր բոլոր ուժային կառույցները սրիկայաբար եւ ստրկաբար ծառայում են օրվա իշխանություններին: Իրենք փորձում են լռեցնել մարդկանց, որոնք փորձում են իրենց ձայնը բարձրացնել»,-ասաց Սայաթ Շիրինյանը:

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica