close
Եղանակը Երևանում
1 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևն է դատում Ռոբերտ Քոչարյանին Երևանում՝ սա բոլորիս ամոթն է․ Երվանդ Բոզոյան

Քաղաքական

19 Հունվարի 2021, 14:43
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալիևն է դատում Ռոբերտ Քոչարյանին Երևանում՝ սա բոլորիս ամոթն է․ Երվանդ Բոզոյան

Ալիևն է դատում Քոչարյանին Երևանում՝ սա բոլորիս ամոթն է՝ ըստ Yerkir.am-ի ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ Շենգավիթի դատարանի առջև լրագրողների հետ զրույցում։

«Շուշին ազատագրողներին դատում են Շուշին հանձնողները: Բոլորիս համար էլ պարզ է, որ Մարտի 1-ի դատավարության քաղաքական պատվիրատուները իրականում դրսից են եղել, եւ փաստացի կարելի է ասել, որ հիմա Ալիեւն է դատում Քոչարյանին Երեւան քաղաքում: Սա բոլորիս ամոթն է, եւ ցանկացած մարդ, ով ունի արժանապատվություն, պարտավոր էր լինել այստեղ»,-ասաց նա:

Քաղաքագետը նշեց, որ, եթե  մարդը մտածում է, որ Ալիեւի GPS-ը չի հասնի իր տանը, ապա նա չարաչար սխալվում են:

«Այդպես մտածում էին, երբ երկու տարի առաջ Քոչարյանին էին դատում, հետո պարզվեց, որ այդ GPS-ը հասավ Ղարաբաղ: Հետո մարդիկ մտածում էին, որ Ղարաբաղ հասավ, բայց իրենց չի հասնի, հետո տեսան, որ այդ GPS-ը հասավ Զանգեզուր: Վաղը կհասնի Տավուշ, Եղեգնաձոր, Գյումրի, Արտաշատ: Այնքան ժամանակ, մինչեւ ժողովուրդը հասկանա, որ այդ GPS-ը ոչ թե Քոչարյանի, սյունեցիների համար է, այլ Հայաստանի համար է»,-ասաց նա:

Բոզոյանը նշեց, որ ինքը հանրությանը չի ուզում մեղադրել, քաղաքական վերնախավն է, որ չի կարողանում լեզու գտնել հանրության հետ:

« «Հանրություն» ասվածը շատ հարաբերական է, ՀՀ-ում ապրում են 90 տոկոս աղքատ մարդիկ, որոնք ունեն սոցիալական կարիքներ, իրենց պրոբլեմներով են ապրում: Այդ մարդկանց մոտ քաղաքացիական գիտակցությունն այդքան բարձր չէ, բայց դրա համար չի կարելի մեղադրել: Մինչեւ քաղաքական վերնախավը այդ մարդկանց համար սոցիալական բանաձեւ չգտնի, նա չի կարող համախմբել մեր հանրությանը»,-նշեց նա:

Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին խոսելով՝ քաղաքագետը նշեց, որ նրանք ուզում են վախեցնել Հայաստանի հասարակությանը, որ նա արտագաղթի Հայաստանից։

«Նրանց քայլերն ուղղված են նրան, որ հայերը վախենան, փախչեն: Հայերի մոտ արդեն չկա վստահություն սեփական պետության հանդեպ, բանակի հանդեպ: Երկրում պետականությունը փլուզված վիճակում է, պետական կառավարման համակարգ, որպես այդպիսին, գոյություն չունի: Այս ամենը շատ լավ հասկանում են Բաքվում եւ Անկարայում և ճնշումները ուժեղացնում են, որ հայերը թողնեն՝ հեռանան»,-մեկնաբանեց Երվան Բոզոյանը:

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամբոխահաճութեան վնասները
28 Փետրվարի 2021, 15:48 Ամբոխահաճութեան վնասները
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica