close
Եղանակը Երևանում
3 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իմքայլական պատգամավորն առաջարկում է «կարմիր գծերը» փոխարինել գույնզգույն գծերով․ «Իրավունք»

Մամուլի տեսություն

19 Հունվարի 2021, 11:31
 Իմքայլական պատգամավորն առաջարկում է «կարմիր գծերը» փոխարինել գույնզգույն գծերով․ «Իրավունք»

«Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ այս շաբաթ կքննարկի իմքայլական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «Ավտոտրանսպորտային մի­ջոցների կայանատեղերի տե­ղական վճարի մասին» օրեն­քում փոփոխություններ և լրացումներ կատարելու մա­սին» օրենքի նախագծի փա­թեթը:

Նախագծի վերաբերյալ ուշագրավ առաջարկ է ներկայացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, որի համա­ձայն՝ ավտոկայանատեղի վճարների դրույքաչափերը կարող են սահմանվել ըստ կայանատեղի, Երևան քաղաքում՝ ըստ վարչական շրջանների, այդ թվում՝ վարչական շրջաններում նաև գոտիավորման սկզբունքով, ըստ տրանսպորտային միջոցի տեսակի, ըստ վերջինով իրականացվող գործունեու­թյան բնույթի, ըստ օրերի և օրվա ժամերի, ըստ շաբաթ­ների, ամիսների և տարվա:

Ընդ որում՝ համայնքի ավա­գանին կարող է սահմանել կանխավճարային կտրոնային համակարգ: Իսկ սույն հոդվածով նախատեսված գոտիավորումը սահմանվել տարբեր գույների գծանշումով: Այնպես որ, օրեն­քի ընդունման դեպքում՝ ինչպես իշխա­նությունը խոստացել էր, չեն լինի կար­միր գծեր, բայց կլինեն գույնզգույն գծեր: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ իշ­խանության խոստումների կատարման մասին»,- գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica