close
Եղանակը Երևանում
3 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ազգային սոցիալական ժողովրդավարական պետություն: Կարծում եմ՝ սա է մեր ճանապարհը. Հովհաննես Ավետիսյան

Քաղաքական

18 Հունվարի 2021, 22:43
 Ազգային սոցիալական ժողովրդավարական պետություն: Կարծում եմ՝ սա է մեր ճանապարհը. Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.

«Պետություն ստեղծելու մասին:

Հրեաները իրենց պետության` Իսրայելի, պաշտոնական հիմնադրումը սկսել են 1948-ին: Ոչ պաշտոնականը սկսվել էր շատ ավելի վաղ, երբ հրեական զեոնիստական կառույցները աշխարհով մեկ գումարներ էին հանգանակում և Պաղեստինի տարածքներում հող գնում, նաև պետություն ունենալու համար համախոհներ շահում տարբեր միջազգային կառույցներում:

1948-ին, երբ Մեծ Բրիտանիան դուրս է գալիս այս տարածքներից, ՄԱԿ-ի կնքահայրությամբ առաջ են գալիս երկու պետություն` մեկը հրեական, մյուսը` արաբական: Հրեական զեոնիստական կառույցները ներկայացնում են թեկնածուներ և ձևավորում Ազգային Խորհուրդ, որը հավաք է կազմակերպում Թել-Ավիվում և հայտարարում իսրայելական պետություն ստեղծելու որոշումը:

Կարևոր է նշել, որ խորհրդում ներգրավված անձանց միջև կային գաղափարական հսկայական տարբերություններ, սակայն նրանց միավորում էր մեկ բան` սեփական պետություն ունենալու գեր-գաղափարը: Այս խորհուրդը դառնում է Իսրայելի առաջին կառավարող մարմինը: Իսկ զեոնիզմի սիմվոլը դառնում է Իսրայելի խորհրդանիշ:

Այնուհետ որոշվում է, որ պետք է մի քանի ամսվա մեջ սահմանադրություն ունենան, սակայն առ այսօր Իսրայելը չունի սահմանադրություն: Փոխարենը ունեն օրենքներ, որոնք հայտարարված են հիմնական և մնացյալը չպետք է հակասության մեջ լինեն այս հիմնական օրենքներին:

Հրեաները դեռ փորձում են սահմանադրություն ունենալ, սակայն դա նրանց մոտ չի ստացվում: Նրանք ասում են, որ կարևոր է դրա ունենալը նաև այն պատճառով, որ իրենք շատ տարբեր հանրային շերտեր և միմյանց հետ հակասություններ ունեն և դրանց մեկտեղումը և բոլորի շահերի ձևակերպումը կարող էր այս փաստաթղթով լուծվել. Նաև սա դիտարկվում է փաստաթուղթ, որը կարտահայտեր բոլոր հրեաների հրեականության վերաբերյալ պատկերացումները: Հավանաբար սրանում է նաև կայանում դրա ստեղծման բարդությունը:

Իսկ ինչով է նրանց փորձը արժանի մեր ուշադրությանը:
Նրանք իրենց պետության հիմքում, նաև 1953-ին ընդունած պետական կրթության մասին օրենքում, դրել են երկու հիմնարար արժեք` հրեականություն և ժողովրդավարություն: Առաջինը, ի սկզբանե ազգայնականությունն է, հետևաբար հակադրվում է ժողովրդավարության սկզբունքներին: Հակադրվում է, քանի որ ազգայնականությունը ենթադրում է քո տեսակի առաջնահերթության սահմանում մյուս տեսակների վրա, կրոնական է, ոչ ներառական համայնավարություն է նաև ենթադրում, իսկ ժողովրդավարությունը մերժում է այս ամենը` պետության մեջ հարաբերությունների հիմքում դնելով մարդու իրավունքները և բացառելով մեծամասնության դիկտատուրան փոքրամասնության վրա (ազգային փոքրամասնությունների), նաև արժեվորելով ներառականությունը:

Հետևաբար, ինչպե՞ս են հրեաները համատեղել անհամատեղելին: Սա կարևոր է քննարկել, հասկանալ, ընկալել և սեփականը ձևակերպել, քանզի մենք էլ այսօր կանգնած ենք նմանատիպ խնդիրների առաջ: Մենք պետության ձևի և բովանդակության վերարժեվորման առաջ ենք կանգնած:

Օրինակ՝ կան մարդիկ, նաև հեղինակավոր, որոնց թվում է, թե ժողովրդավարությունն էր պատճառը, որ պատերազմում տանուլ տվեցինք:

Կասկած չունեմ, որ պետք է ունենանք ազգային պետություն, բայց նաև մեր տեսակի պահպանումը մեր հողերի վրա երաշխավորելով` չպետք է ստորադասենք մեր հասարակարգի ու հանրային հարաբերությունների մաս դարձած տեսակներին:

Չնայած որ ունենք սահմանադրություն, այն խորությամբ չենք ընկալել, դրա համախմբող և ուժ տվող դերը չենք հասկացել, գործի չենք դրել շատ դրույթներ, որոնք ամրագրված են, օրինակ սոցիալական շուկայական տնտեսության գաղափարախոսությունը:

Վերջին տարիները այս առումով աղետալի էին, փաստն է համահարթ հարկային համակարգը, որը դեմ է սոցիալական պետության գաղափարախոսությանը:

Եվ այսպես` ազգային սոցիալական ժողովրդավարական պետություն: Կարծում եմ՝ սա է մեր ճանապարհը»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica