close
Եղանակը Երևանում
4 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերժ Սարգսյանը հետևել է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի ընթացքին

Սպորտ

18 Հունվարի 2021, 17:20
 Սերժ Սարգսյանը հետևել է Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի ընթացքին

Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա. հայտնում է ՀՇՖ մամուլի ծառայությունը:

Սերժ Սարգսյանը և ՀՇՖ նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը հետևել են հունվարի 8-17-ն անցկացվոած Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված 11-րդ միջազգային մրցաշարի ընթացքին:

Հուշամրցաշարի հաղթողի կոչումը նվաճել է արցախցի գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, որը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: Սերգեյ Լոբանովը և Լևոն Բաբուջյանը հավաքել են 6-ական միավոր և կիսել 2-3-րդ տեղերը։ Լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ Լոբանովը գրավել է երկրորդ տեղը:

Մրցաշարին մասնակցել են 10 երիտասարդ շախմատիստներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից և Իրանից:

Անցկացվել են նաև մինչև 8, 10, 12, 14 և 18 տարիքային խմբերում մրցաշարեր։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica