Բուրսայում հայկական եկեղեցի է վաճառքի հանվել. Փայլանը ահազանգում է
Տարածաշրջան

Թուրքիայում բնակարանների և մեքենաների առքուվաճառքի հայտարարություններով մասնագիտացված կայքերից մեկում հայտնվել է հայտարարություն, ըստ որի՝ վաճառքի է հանվել երկրի խոշոր Բուրսա քաղաքում գտնվող հայ կաթողիկե եկեղեցին։
600 քառ. մ հողատարածք զբաղեցնող հայկական շինության արժեքը գնահատվել է 6 մլն թուրքական լիրա՝ մոտ 800 հազար ԱՄՆ դոլար։
«Բուրսայում հայկական եկեղեցի է վաճառքի հանվել։ Աղոթատեղին վաճառո՞ւմ են։ Հասարակությունն ու պետությունն ինչպե՞ս են սա թույլ տալիս։ Ամո՛թ»,– գրել է թուրքական մեջլիսի պատգամավոր Կարո Փայլանը։
Եկեղեցին ժամանակին ծառայում էր քաղաքի հայ բնակչությանը, սակայն Հայոց ցեղասպանությունից հետո այն անցել է քաղաքային խորհրդի տրամադրության տակ, 1923 թ. օգտագործվել որպես ծխախոտի պահեստ, այնուհետև ծառայել որպես կարի ֆաբրիկա։