close
Եղանակը Երևանում
6 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները հայ վարորդներին վիզը կտրելու ազդանշաններ են ցույց տալիս․ Տոնոյան

Քաղաքական

18 Հունվարի 2021, 14:49
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները հայ վարորդներին վիզը կտրելու ազդանշաններ են ցույց տալիս․ Տոնոյան

Ադրբեջանցի զինվորները Գորիս-Կապան ավտոճանապարհին ավտոմեքենաների վարորդներին վիզը կտրելու մասին ազդանշաններ են ցույց տալիս, Որոտանի ու Շուռնուխի բնակիչները ամեն օր կանգնած են ադրբեջանցիների նշանառության տակ՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ԱԺ նիստի ժամանակ։

Նրա համար անընդունելի է, որ այս պայմաններում ԱԺ-ն օրակարգ է բերել 5 հարց, որոնցից ոչ մեկը ՀՀ անվտանգության խնդիրներին չի վերաբերում։  

«Հետպատերազմական Հայաստանի խորհրդարանում տրամաբանական հարց է առաջանում, թե այս գերհագեցած օրակարգի հարցերից ո՞րն է, որ արտացոլում է այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են մեր պետության առջև, կա՞ արդյոք հարց, որը վերաբերում է Արցախից պարտադրաբար Հայաստան եկած մեր հայրենակիցների խնդիրներին, ռազմագերիների վերադարձի մասին հարց, անհետ կորածների ճակատագրի վերաբերյալ, կա՞ արդյոք հարց, որը վերաբերում է Սյունիքի անվտանգությանը։ Ո՛չ, չկա»,-արձանագրեց Իվետա Տոնոյանը։

Նա նկատեց, որ ԱԺ օրակարգում չկա ներառված որևէ հարց, որը կարող է այս կամ այն չափով թոթափել մեր երկրի առջև ծառացած խնդիրները։

«Փոխարենը կա հարց ավտոկայանատեղիներին, հոգեկան առողջության խնդիրներին վերաբերող։ Նույն տրամաբանությամբ՝ թող կառավարությունը տիեզերագնացության զարգացման կամ ռնգեղջյուրների պոպուլյացիային վերաբերող օրենսդրական նախաձեռնություն բերեր խորհրդարան»,-ասաց նա։  

Իվետա Տոնոյանը նշեց, որ այս կառավարությունը, իր ղեկավարի գլխավորությամբ, արդեն սպառել է իրեն տրված լեգիտիմությունը, այլևս չունի որևէ օրակարգ, որով կարող է գալ խորհրդարան և ներկայացնել հասարակությունն ու նրա շահերը։

Նրա դիտարկմամբ՝ եթե այս ամենը չի հասկանում իշխանությունը և խորհրդարանական մեծամասնությունը, ապա դա իրոք ողբերգություն է։

«Սյունիքի մարզ մեր այցելությունից հետո չի կարելի այստեղ հանգիստ նստել ու քննարկել այն հարցերը, որ խորհրդարան է բերվել, հնարավոր չէ ուղղակի։ Գնացե՛ք, արեք բարի գործ, ու տեսեք, թե ինչ վտանգների տակ են ապրում մեր հայրենակիցները․ մի գիշերվա մեջ Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն փաստաթղթից հետո Սյունիքի մարզի մի քանի տասնյակ համայնքներ դարձան սահմանամերձ և այսօր ամեն օր ապրում են Ադրբեջանի զինվորների նշանառության տակ»,-ասաց Իվետա Տոնոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica