close
Եղանակը Երևանում
4 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միանգամայն ռեալ է Հադրութի վերադարձը գոնե բանակցային օրակարգ․ Մերի Դավթյան

Արցախ

18 Հունվարի 2021, 13:54
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միանգամայն ռեալ է Հադրութի վերադարձը գոնե բանակցային օրակարգ․ Մերի Դավթյան

Այն իրավիճակը, որի մեջ հայտնվել են մենք՝ բոլորս, պատմական կտրվածքով աննախադեպ է, որովհետև հայկական երկու հանրապետությունների վերջին 30 տարիների համատեքստում հայը՝ արցախցին ու հայաստանցին, միայն հաղթանակ է վաստակել, միայն հաղթանակի է սովոր՝ ըստ Yerkir.am-ի ասաց հադրութցի Մերի Դավթյանը՝ «Հանուն Հադրութի» ՀԿ-ի հիմնադիր համագումարի ժամանակ։

«Այն, ինչի մեջ հայտնվել ենք այսօր, չի նշանակում, որ պետք է համակերպվել դրան, իրողությունը ընդամենը պետք է ընդունել և առաջ շարժվել»,-նշեց նա։

Մերի Դավթյանի խոսքով՝ կազմակերպություն ստեղծելու գաղափարը անգամ պատերազմական օրերին է մտմտացվել՝ նպատակ ունենալով բարձրաձայնել կոնկրետ հադրութցիների խնդիրները։

«Կազմակերպությունը պիտի թակի ցանկացած դուռ, անգամ մեզ համար անընդունելի դռներ, միայն թե օր առաջ վերադառնանք Հադրութ»,-ասաց նա։

Մերի Դավթյանը նշեց, որ կազմակերպությունը անվանել են «Հադրութի դեօկուպացիա», որովհետև իրենց գերխնդիրը, վերջնական ու միակ նպատակը Հադրութը օր առաջ վերադարձնելն է՝ վարչատարածքային, պատմամշակութային իմաստով, որովհետև Հադրութը չի կարող լինել որևէ այլ կարգավիճակում, քան միայն հայկական։

«Մեր կազմակերպության ստեղծման առաջին օրերին մեր բարձր մակարդակի հանդիպումները գործնական երաշխիքներ տվեցին՝ ասելով, որ միանգամայն ռեալ է Հադրութի վերադարձը գոնե բանակցային օրակարգ, որպեսզի հնարավոր լինի ոչ ռազմական, այլ բանակցային եղանակով Հադրութի հարցը լուծել»,-ասաց նա։

Մերի Դավթյանը նշեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը մի տեսակ հուսախաբ արեց նաև այդ իմաստով։

«Սակայն, ինչպես ասում են՝ մենք պարտվողներից չենք և մտադիր չենք համակերպվել ու հաշտվել ստեղծված իրավիճակի հետ, որովհետև ադրբեջանաղարաբաղյան հակամարտությունը ունի խնդրի հանգուցալուծման ձևաչափ՝ դա ԵԱՀԿ ՄԽ ձևաչափն է, իսկ ՄԽ եռանախագահները ամբողջ կազմով մասնակից չեն եղել այն ամենին, ինչ կատարվել է»,-արձանագրեց Մերի Դավթյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica