close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԼՂ է վերադարձել մոտ 50 000 արցախցի. ՌԴ ՊՆ

Արցախ

18 Հունվարի 2021, 13:41
 ԼՂ է վերադարձել մոտ 50 000 արցախցի. ՌԴ ՊՆ

Ռուսաստանյան խաղաղապահ առաքելության անդամները շարունակում են ապահովել Հայաստանից արցախցիների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Մեկ օրում ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է վերադարձել 189 փախստական։ 

«Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 49 հազար 827 փախստական։ Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները»,- ասված է հաղորդագրությունում:

Ռուսական խաղաղապահ առաքելությունը շարունակում է դիտորդական կետերից շուրջօրյա ռեժիմով հետևել հրադադարի պահպանմանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica