Գնացեք, ԴՆԹ հանձնեք,թե չէ չնույնականացված մարմինները թուրքերին հետ կտան, բա որ մերոնք լինեն. Արսեն Ղուկասյան
Հասարակություն

Կան ԴՆԹ-ով անցած մարմիններ, նույնիսկ դեմքով ճանաչելի մարմիններ կան, սակայն արդեն երկար ժամանակ գտնվում են դիահերձարաններում, տերերը չեն գալիս՝ տանեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարել է անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանը։
Նա տեղեկացրել է, որ վերջին 2 օրերին որոնողական աշխատանքներ կատարվել են: «Ե՛վ ողջերի համար են մտել, ե՛ւ մարմինների համար: Երեկվանը էլի երեք մարմին է եղել, այսօր էլ է 3 մարմին եղել: Ողջերի պահով զրո է, բայց գոնե էլի թույլ տալիս են, որ տղերքը մտնեն, աշխատեն»,- ասել է Ղուկասյանը:
Նա հորդորել է բոլորին՝ ԴՆԹ թեստ հանձնել. «Մեզ հասած տեղեկություններով՝ արդեն օրական 25 մարմնի ԴՆԹ թեստ է արվում: Որպեսզի այդ մարմիններն այդպես չմնան, խնդրում եմ, գնացեք ԴՆԹ թեստ հանձնեք: Գնացեք, ԴՆԹ հանձնեք, թե չէ չնույնականացված մարմինները թուրքերին հետ կտան. պատկերացնո՞ւմ եք՝ մերոնք լինեն, տանք թուրքին»: