close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հունվարի 11-ի բանակցությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ սպասարկել ՀՀ շահերը. «Իմ քայլը» լքած պատգամավոր

Քաղաքական

18 Հունվարի 2021, 12:17
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հունվարի 11-ի բանակցությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ սպասարկել ՀՀ շահերը. «Իմ քայլը» լքած պատգամավոր

Այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտնեց, որ արդեն դիմում է գրել ու դուրս եկել «Իմ քայլը» խմբակցությունից և անկախ պատգամավոր է: Նա ասաց, որ խմբակցությունից դուրս գալու որոշում կայացնելուց առաջ քննարկումներ է ունեցել, այդ թվում խմբակցության ղեկավարի հետ, եղել է փոխադարձ ըմբռնում:

Խոսելով ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի մասին՝ Գրիգորյանը նախ ասաց, որ որևէ քաղաքական ուժի չի սատարում, կարծում է, որ պետք է լինի միջանկյալ կառավարություն՝ տեխնոկրատների կառավարություն. «Ես անհատների անուն չեմ նշի, որովհետև այս պահին չեմ տեսնում մարդկանց, ովքեր կարող են տեխնոկրատ կառավարություն ձևավորել»:

Գրիգորյանը նշեց, որ հայկական օրակարգն այս պահին մեր գերիների վերադարձն է, Արցախի կարգավիճակի հարցը, ինչպես նաև սահմանների անվտանգությունը, մասնավորապես՝ Սյունիքի. «Հունվարի 11-ի բանակցությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ սպասարկել ՀՀ շահերը: Այս առումով ևս կարծում եմ, որ իշխանություններն այլևս ներուժ չունեն բանակցությունները շարունակելու ու ռեալ արդյունքներ ապահովելու համար»:
Ամբոխահաճութեան վնասները
28 Փետրվարի 2021, 15:48 Ամբոխահաճութեան վնասները
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica