close
Եղանակը Երևանում
6 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թիվ մեկ մեղավորն ու թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, պետք է հեռանա. «Իմ քայլը» լքած պատգամավոր

Քաղաքական

18 Հունվարի 2021, 12:15
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թիվ մեկ մեղավորն ու թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, պետք է հեռանա. «Իմ քայլը» լքած պատգամավոր

Հեղափոխության թիմ մեկ օրակարգը եղել է սոցիալական արդարության վերականգնումը, ինչը տեղի չի ունեցել. հայտարարել է «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավոր Աննա Գրիգորյանը:

«Իշխանությունը չկատարեց այն, ինչ հռչակել էր: Սակայն այսօր, երբ ես ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, դա ոչ թե նախևառաջ այդ օրակարգը չսպասարկելու համար եմ ասում, այլ ասում եմ պատերազմը պարտվելու համար:

Պարտված ղեկավարը չի կարող բանակցությունները շարունակել արժանապատվորեն»,- ասել է նա՝ հավելելով, որ թիմ մեկ պատասխանատուն ու թիվ մեկ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։

«Բայց չեմ ուզում ժխտել այն, որ ունենք այլ պատասխանատուներ ևս: 30 տարվա ընթացքում մենք բոլորս պատասխանատվություն ունենք, սակայն թիվ մեկ մեղավորն ու թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ով անկարող է այս պահին շարունակել բանակցությունները ՀՀ-ի անունից»,- նշել է Աննա Գրիգորյանը:
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica