close
Եղանակը Երևանում
8 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան մինչև այս տարվա դեկտեմբերը Էգեյան ծովում զորավարժություններ է անցկացնելու

Տարածաշրջան

18 Հունվարի 2021, 16:35
 Թուրքիան մինչև այս տարվա դեկտեմբերը Էգեյան ծովում զորավարժություններ է անցկացնելու

Հունաստանի և Թուրքիայի միջև նախնական բանակցությունների մեկնարկից տասն օր առաջ և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից  հունաց վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին անուղղակիորեն հանդիպման հրավիրելուց մի քանի ժամ անց Անկարան թողարկեց NAVTEX-ի (ծովային տեղեկատվական ծանուցագիր) շարքը. հայտնում են հունական ԶԼՄ–ները։

Թուրքիան NAVTEX միջազգային ծովային նավիգացիոն հեռագրային համակարգի միջոցով պաշտոնապես հայտարարել է, որ մինչև տարեվերջ Էգեյան ծովի տարածքներում մարտական հրաձգությամբ թուրքական զորավարժություններ են տեղի ունենալու։

Ըստ ամենայնի՝ Էրդողանը ողջունել է Միցոտակիսի հետ հանդիպելու հնարավորությունը, մի քայլ, որն Անկարայի շարունակական ջանքերի մի մասն է`իրեն որպես երկխոսող ուժ, այլ ոչ թե որպես ագրեսոր ներկայացնելու  համար:

Այնուամենայնիվ, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն կրկնել է այն տեսակետը, որ Թուրքիային հուզող բոլոր հարցերը կբարձրացվեն նախնական շփումների ընթացքում, ինչպես, օրինակ, Հունաստանի կղզիների ապառազմականացումը:

NAVTEX-ի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ Թուրքիան շահագրգռված չէ սադրիչ գործողությունների դեէսկալացիայով, այլ փորձում է խուսափել հետագա պատժամիջոցներից:

ԱԶԴ
8 Մարտի 2021, 12:30 ԱԶԴ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica