close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան և Ադրբեջանը Կարսում «Ձմեռ-2021» լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացնելու

Տարածաշրջան

18 Հունվարի 2021, 10:59
 Թուրքիան և Ադրբեջանը Կարսում «Ձմեռ-2021» լայնամասշտաբ զորավարժություններ են անցկացնելու

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի առանձին համազորային բանակի զինծառայողները ժամանել են Կարս՝ մասնակցելու ադրբեջանա-թուրքական համատեղ զորավարժություններին. հայտնում է Interfax–ի ադրբեջանական ծառայությունը։

«Կարսում փետրվարի 1-12-ն ընկած ժամանակահատվածում մենք «Ձմեռ-2021» համատեղ զորավարժություններ կանցկացնենք Ադրբեջանի հետ: Ադրբեջանցի զինծառայողներն արդեն ժամանել են Կարս: Մենք շարունակելու ենք աշխատել որպես «մեկ սիրտ, մեկ դաստակ, մեկ բռունցք»՝  «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ թուրքական Haberturk պարբերականը հաղորդել էր, որ ադրբեջանա-թուրքական զորավարժություններում ներգրավվելու են տանկային ստորաբաժանումներ, հրետանային մարտկոցներ, դիպուկահարների ջոկատներ, հատուկ նշանակության ջոկատի հրամանատարական կազմ, հատուկ նշանակության ջոկատներ և ուղղաթիռներ:

«Զորավարժությունների նպատակն է ապահովել համագործակցությունը և համատեղ գործողություններ իրականացնելիս համակարգումը, փորձարկել մարտական զենքի և տրանսպորտային միջոցների գործունակությունը, որոնք սպառազինությունում են, պահեստում կամ պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների կողմից նոր մշակված»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ՝ զորավարժությունների այլ առաջադրանքներ ներառում են զորքերի մարտական կարողությունների փորձարկումը, ներառյալ՝ խոր ձյան և սաստիկ ցրտի ժամանակ հրաձգությունը, ձմռան պայմաններում մարզումների կատարելագործումը, դաշտում տեղակայման, մատակարարման, տեխնիկական, ինչպես նաև հրամանատարական համակարգերի գործունեության ապահովումը:

Զորավարժությունների ընթացքում կմշակվեն նաև գրոհներ, օդային հարձակման գործողություններ, օդային փոխադրումներ և նյութատեխնիկական աջակցություն:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica