close
Եղանակը Երևանում
3 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թաղում էին ինձ ու մեզ, իսկ իրականում թաղվեց պետությունն ու արժանապատվությունը. Արմեն Աշոտյան

Քաղաքական

17 Հունվարի 2021, 20:50
 Թաղում էին ինձ ու մեզ, իսկ իրականում թաղվեց պետությունն ու արժանապատվությունը. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.

«Սեւ ժապավեններ, այլ դագաղներ ու ծաղկեպսակներ, մեր տան մոտ հայհոյախառը բղավոցներ ու իմ պատկերով այրվող նկարներ շատ եմ տեսել։

Սակայն armen ashotyani taxumn վերնագրված այս մի տեսանյութը չէի տեսել։

Սա ինչու՞ եմ հիմա դնում։

Առաջինը, ոմանց, ովքեր այսօր դեմքի կույս արտահայտությամբ են, իսկ 2018-ին՝ դուխով գլխարկով ու մեզ ուղղված միջնամատով էին, հիշեցնեմ, որ մենք Նիկոլին իշխանություն չենք տվել։ Դուք եք մեզանից վերցրել եւ տվել նրան։ Ո՞նց եւ ինչու՞ հարցերը քանիցս քննարկվել են ու էլի կքննարկվեն։

Բայց փաստը մնում է փաստ։

Եւ երկրորդը, պատմությունը ցույց տվեց, որ այս ու նմանատիպ թաղումները իմ ու ընկերներիս թաղումները չէին։ Այլ, ավաղ՝ Արցախի եւ Հայաստանի… Թաղում էին ինձ ու մեզ, իսկ իրականում թաղվեց պետությունն ու արժանապատվությունը։

ՀԳ. «Նախկինները» իշխանություն չեն ուզում։

Բայց եկեք պարզենք։

Հիմա, երբ ոմանք, դա շատ լավ հասկանալով, այնուհանդերձ ասում են՝ նախկինին վերադարձ չի լինելու, ի՞նչը ի նկատի ունեն։ Արցախի եւ Հայաստանի նախկին քարտեզնե՞՞՞րը…»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica