close
Եղանակը Երևանում
2 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱԺ–ում քննարկվել են Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները

Քաղաքական

16 Հունվարի 2021, 13:00
 ԱԺ–ում քննարկվել են Ադրբեջանում գտնվող գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները

Ազգային ժողովում կայացել է «Ադրբեջանում հայկական կողմի գերիների վերադարձի խնդիրները» թեմայով աշխատանքային փակ քննարկում։ Ինչպես հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը, քննարկումը կազմակերպել են անկախ պատգամավորներ Գոռ Գևորգյանն ու Սոֆիա Հովսեփյանը:

«Քննարկմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ներկայացուցիչներ Արտաքին գործերի նախարարությունից և Ազգային անվտանգության ծառայությունից, իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանը և Սիրանուշ Սահակյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ:

«Հանդիպմանը քննարկվել են գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները, հնչեցվել են մի շարք առաջարկներ, հստակեցվել հետագա անելիքները: Կարևորվել է համատեղ աշխատանքի արդյունավետությունը»,- ասված է հաղորդագրությունում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica