close
Եղանակը Երևանում
8 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատերազմում զոհվածների 23 չհայտնած անուն․ Razm.info

Հասարակություն

15 Հունվարի 2021, 22:11
 Պատերազմում զոհվածների 23 չհայտնած անուն․ Razm.info

Razm.info-ն շարունակում է հրապարակել սեպտեմբերի 27-ից Արցախյան պատերազմում նահատակվածների անունները, որոնց մասին մինչ այս պաշտոնական աղբյուրները չեն հայտնել։

Շարքի առաջին մասին կարող եք ծանոթանալ այստեղ․

Նրանք են․

• Մելքումյան Մխիթար (ծնված՝ 1982թ., Հադրութի շրջան), ենթասպան զոհվել է նոյեմբերի սկզբին Շուշիում։

• Մամունց Արթուր Ռադիկի (ծնված՝ 1989թ․, պահեստազորային) զոհվել է Հադրութում, հոկտեմբերին։

• Տոնոյան Վահան Գառնիկի (ծնված՝ 1988թ․, Երեւան), զոհվել է Հադրութում, հոկտեմբերին։

• Ասատրյան Արթուր Հակոբի (ծնված՝1985թ.), զոհվել է Հադրութում, հոկտեմբերին։

• Սարգսյան Պարույր Հայկի (ծնված՝ 1980թ.) զոհվել է Հադրութում։

• Բադոյան Կարեն Սասունի (ծնված՝ 2000թ․, Գեղարքունիք), ժամկետային սերժանտը զոհվել է Մարտունիում, հոկտեմբերին։

• Քոչարյան Ագո Արեգի (ծնված՝ 1997թ․, Սոս գյուղ), զոհվել է հոկտեմբերի 23-ին, Ֆիզուլիում։

• Բալայան Վաչիկ Արսենի (ծնված՝ 1996թ․, Ճարտար), զոհվել է հոկտեմբերի 23-ին, Ֆիզուլիում։

• Վահանյան Լեռնիկ Անդրանիկի (ծնված՝ 2001թ․, Գագարին գյուղ), ժամկետային զինծառայողը զոհվել է սեպտեմբերի 28-ին, Ջաբրայիլում։

• Դանիելյան Լեւոն Գրիգորի (ծնված՝ 2001թ․Տաթեւ), զորակոչվել է 2020-ի ձմռանը, կրտսեր սերժանտը զոհվել է Շուշիի մարտերում նոյեմբերի 7–ին։

• Չեչենցով Միշա Վալոդի (Ամասիա), երկրապահ–կամավորական, զոհվել է Արցախում։․

• Կարապետյան Մուշեղ (Ամասիա), երկրապահ–կամավորական, զոհվել է Արցախում։․

• Շահբազյան Իլիչ (Ամասիա), երկրապահ–կամավորական, զոհվել է հոկտեմբերի 17-ին, Ջաբրայիլում։

• Հովհաննիսյան Համբարձում Հովհաննեսի (ծնված՝ 1994թ․), կամավոր, զոհվել է Հադրութում, հոկտեմբերի 10–ին։

• Սարդարյան Վահագն Վալերիի (ծնված՝ 1980թ․, պահեստազորային լեյտտենանտ) զոհվել է հոկտեմբերի 1-ին, Կարմիր Շուկայում։

• Պողոսյան Գրիգոր Փայլակի (ծնված՝ 1992թ., Փշատավան), կամավոր, զոհվել է նոյեմբերի 6-ին Շոշ գյուղի եւ Քարին Տակի հատվածում։

• Պողոսյան Իգոր Էդուարդի (ծնված՝ 1997թ․, Ասկերան), պայմանագրային, զոհվել է Հադրութում հոկտեմբերի 16-ին։

• Պետրոսյան Սիփան Ռադիկի (ծնված՝ 2001թ․, Վարդաշեն), 2020-ի ձմեռային զորակոչ, զոհվել է Ֆիզուլիում հոկտեմբերի 24-ին։

• Խաչատրյան Արմենակ Բագրատի (ծնված՝ 2001թ․ Կամո), ժամկետային զինծառայողը զոհվել է հոկտեմբերի 22-ին։

• Խաչատրյան Երվանդ (Արմեն) Ավետիքի (ծնված՝ 1978թ․), պահեստազորային, զոհվել է նոյեմբերի 3-ին, Մարտունիում։

• Գեւորգ Ղարիբի Պետրոսյան (ծնված՝ 1990թ․), կամավորական, զոհվել է նոյեմբերի 4-ին, Շուշիի շրջանում։

• Մկրտչյան Արա Ռաֆայելի (ծնված՝ 1989թ․), ավագ լեյտենանտ, զոհվել է Ֆիզուլիում։

• Ներսիսյան Արմեն, գնդապետը զոհվել է Արցախում, հուղարկավորված է Եռաբլուրում։

ԱԶԴ
8 Մարտի 2021, 12:30 ԱԶԴ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica