close
Եղանակը Երևանում
6 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲՀԿ-ի՝ Մարուքյանի օգտին քվեարկելը պրն Գորգիսյանի ցանկությունն է ընդամենը․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

15 Հունվարի 2021, 20:17
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲՀԿ-ի՝ Մարուքյանի օգտին քվեարկելը պրն Գորգիսյանի ցանկությունն է ընդամենը․ Իշխան Սաղաթելյան

ԲՀԿ-ն իր տեսակետը հայտնել է և դրա փոփոխության մասին ես տեղեկություն չունեմ՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, որ ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորիսյանը ասել էր՝ եթե ԱԺ-ում առաջադրվի Էդմոն Մարուքյանի թեկնածությունը, ԲՀԿ-ն նույնպես կողմ է քվեարկելու։

«Կարծում եմ դա պրն Գորգիսյանի ցանկությունն է եղել ընդամենը, դրանից հետո նա պարզաբանում տվեց»,-նշեց Սաղաթելյանը։

Գորգիսյանի հայտարարության մասին, որ՝ հարթակից հնարավորություն է տրվում խոսք ասելու մարդկանց, ովքեր նախկինների հետ են կապվում, այդ պատճառով քաղաքացիների համախմբում տեղի չի ունենում, Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Հիմա Էդմոն Մարուքյանը նախկի՞ն է, թե՞ ներկա»։

Ապա հավելեց՝ շարժում է, դահլիճում է՛լ տարբեր տիպի մարդիկ կլինեն, հարթակում է՛լ տարբեր տիպի մարդիկ կլինեն, խնդիրը ուրիշ տեղ է՝ իրենք կո՞ղմ են, որ Փաշինյանը հեռանա և այդ ուղղությամբ ի՞նչ աշխատանք են անում։

«Մենք հատուկ չենք ստուգում մարդկանց, նոր թույլ տանք հրապարակում ներկա լինել»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա վստահեցրեց, որ շարժումը կանգ չի  առնելու երբեք, քանի դեռ դավաճանը իշխանության է։

Սաղաթելյանը հիշեցրեց, որ իրենք առաջին օրն են հայտարարել, որ Փաշինյանի՝ մեկ օր ավելի իշխանության մնալը կորուստ է այս պետության համար․ «Մենք 2 ամիս փողոցից չենք գնացել, առաջիկայում ևս չենք գնալու»։

Նա կարևոր համարեց, որ Փաշինյանի հեռացման պահանջը, որ համաժողովրդական է, պետք է վերածվի համաժողովրդական պայքարի՝ գիտակից քաղաքացիները պետք է իջնեն փողոց և միանան իրենց, կամ էլ կողքից հարթակ վերցնեն, պայքարը շարունակեն։

Մանրամասն՝ տեսանյութում․

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica