Ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չկա. նախարար
Հասարակություն

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը գրում է.
«Չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկից հանվել է ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու պահանջը։ Նախկին կարգավորումների համաձայն՝ այս փաստաթուղթը ներկայացնելը պարտադիր պահանջ էր չաշխատող անձին նպաստի այս տեսակը նշանակելու համար։
Կատարված փոփոխությունների արդյունքում` ծննդօգնության պետական հավաստագիր ներկայացնելու անհրաժեշտություն այլևս չկա»: