close
Եղանակը Երևանում
4 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ո՞ր ՀԸ-երը հանրապետական ու մայրաքաղաքային սփռում ստացան. հայտնի են մրցույթի արդյունքները

Հասարակություն

15 Հունվարի 2021, 16:43
 Ո՞ր ՀԸ-երը հանրապետական ու մայրաքաղաքային սփռում ստացան. հայտնի են մրցույթի արդյունքները

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն այսօր՝ հունվարի 15-ի նիստում ամփոփեց հանրային մուլտիպլեքսում հանրապետական եւ մայրաքաղաքային սփռման սլոթերի մրցույթի արդյունքները։ Ըստ այդմ՝ առաջիկա յոթ տարում, վարկանիշային քվեարկության միավորների համաձայն, հանրապետական սփռում կիրականացնեն ամենաբարձր միավոր հավաքած հետեւյալ հինգ հեռուստաընկերությունները՝

  1. «Արմենիա թիվի»- 713
  2. «Հուսաբեր» ՓԲԸ («Երկիր մեդիա» հ/ը)-688
  3. «Շանթ» ՍՊԸ-680
  4. «A TV»-670
  5. «Մուլտի Մեդիա Կենտրոն թիվի» - 663

Մայրաքաղաքում կհեռարձակվեն յոթ ընկերություններ՝ դարձյալ ըստ հավաքած ամենաբարձր միավորների, որոնցից երկուսը նորեկ են հեռուստաշուկայում.

  1. «Շարկ» ՍՊԸ (TV 5)-657
  2. «Արմնյուզ» ՓԲԸ-613
  3. «Առփի մեդիա»-542
  4. Freenews-531
  5. «Դար 21» - 492
  6. «Նոր Հայաստան»-463

Մայրաքաղաքային սփռման սլոթում մեկ տեղ բաց մնաց, քանի որ մրցույթի մասնակից «Շանթ սպորտ»-ը չհավաքեց անհրաժեշտ նվազագույն շեմի միավորը՝ 280-ից այն գնահատվեց 216, եւ մեկ ամսվա ընթացքում ՀՌՀ-ն նոր մրցույթ կհայտարարի այս տեղի համար։

Քվեարկության չդրվեցին «1in.am» եւ Հանրային հեռուստաընկերության երկրորդ ալիքի ներկայացրած հայտերը, քանի որ վերջիններս մրցույթից առաջ նամակ էին ուղարկել ՀՌՀ եւ հրաժարվել մասնակցությունից։

«Հ2» եւ«Ա1+» հեռուստաընկերությունները, չնայած հավաքած բարձր միավորներին՝ համապատասխանաբար, 626 եւ 545, որոնք կարող էին բավարարել մայրաքաղաքային սփմռան սլոթի համար, դուրս մնացին, քանի որ դիմել էին միայն հանրապետական սփռման մրցույթին։

Մրցույթի արդյունքները վերջնական որոշմամբ ՀՌՀ-ն կհաստատի ավելի ուշ։

«Հույս եմ հայտնում, որ բոլոր այն հեռուստաընկերությունները, որոնք կստանան լիցենզիա, կզգան իրենց կարեւորագույն սոցիալական առաքելությունը, կհեռարձակեն հանրային պահանջմունքների եւ հետաքրքրությունների բազմազանությունը, կհամապատասխանեն տեխնիկական եւ արտադրական բարձր ստանդարտներին եւ կօգտագործեն հեռուստատեսության ճանաչողական եւ գիտելիք տարածելու դերը»,- մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո ասաց ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

Նշենք, որ ՌԴ-ի հետ միջկառավարական պայմանագիր է կնքվել, որի համաձայն՝ ռուսական մեկ հեռուստաալիք (“РТР-Планета”) հանրապետական ծածկույթ է ստանալու՝ առանց լիցենզիայի, և ռուսական երկու ալիք (“Россия-Культура” и “Первый канал. Всемирная Сеть”) ստանալու է մայրաքաղաքային ծածկույթի արտոնագիր՝ դարձյալ առանց լիցենզիայի:

Ի դեպ, այս տարի մայրաքաղաքայինին չեն մասնակցել ԱՐ հեռուստաընկերությունն ու ԱԹՎ-ն, կար երկու ազատ տեղ, որոնցից մեկը զբաղեցրել է «Ֆրինյուզ»-ը: Վերջինը պատկանում է իշխանությանը մոտ կանգնած շրջանակներին։

Մայրաքաղաքայինում մեկ սլոթ թափուր է մնում: Այն կլրացվի. մեկ ամիս հետո կհայտարարվի մրցույթ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica