Ալիևը հայտարարել է Ղարաբաղ «մեծ վերադարձի» մեկնարկի մասին
Արցախ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ղարաբաղում վերակառուցման աշխատանքներ սկսելու և շրջան «մեծ վերադարձի» մասին:
«Մեծ վերադարձ է սկսվում, բոլոր աշխատանքները սկսված են»,- ասել է նա Արցախի Վարանդա շրջանում միջազգային օդանավակայանի հիմքը դնելիս: Ալիևի խոսքերը մեջբերում է նախագահականի կայքը:
Ադրբեջանի նախագահը, մասնավորապես, ասել է, որ «աշխատանքներ են սկսվել Շուշա (Շուշի) քաղաքը վերականգնելու և այն իր պատմական տեսքին վերադարձնելու ուղղությամբ»: