close
Եղանակը Երևանում
6 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն հետ կվերադարձնի գումարները. Կենտրոնական բանկի հաղորդագրությունը

Հասարակություն

15 Հունվարի 2021, 16:24
 «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ-ն հետ կվերադարձնի գումարները. Կենտրոնական բանկի հաղորդագրությունը

Համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացված վերահսկողական միջոցառման եւ «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ կողմից ընդունված որոշման՝ ՀՀ կենտրոնական բանկն իրազեկում է.

«ՄՈԳՈ» ՈՒՎԿ այն հաճախորդները, որոնք սկսած 01.09.2019 թ-ից մինչեւ 31.12.2020 թ-ը ընկած ժամանակահատվածում Ընկերությունում կատարել են իրենց վարկային պարտավորությունների ամբողջական վաղաժամկետ մարումներ եւ որոնց գծով չի կատարվել վերահաշվարկ վարկերի մարման պահին, կարող են հետ ստանալ Ընկերության կողմից կատարված վերահաշվարկների արդյունքում վերադարձման ենթակա գումարները։

Ընկերությունը կվերադարձնի այդ գումարները 2021 թ. ընթացքում` համաձայն ստորեւ բերվող ժամանակացույցի։

Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի Նախագահի 2020 թ. դեկտեմբերի 23-ի որոշումով պատասխանատվության միջոց է կիրառվել «ՄՈԳՈ» ՈՒՎԿ ՍՊԸ-ի նկատմամբ՝ ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական վերահսկողության եւ լիցենզավորման դեպարտամենտի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների համաձայն։

Պատասխանատվության միջոցը կիրառվել է «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով եւ ՀՀ ԿԲ Խորհրդի 28.07.2009 թվականի թիվ 229-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգ 8/05-ով սահմանված պահանջների խախտման արդյունքում. կիրառվել է տուգանք՝ 500.000 ՀՀ դրամ գումարի չափով։ Գումարների վերադարձման ժամանակացույցը.

Հաճախորդի կողմից վարկի ամբողջական մարման եռամսյակ

Գումարի վերադարձման ժամանակացույց

2019թ 3-րդ եռամսյակ

2021թ 1-ին եռամսյակ

2019թ 4-րդ եռամսյակի 50%

2021թ 2-րդ եռամսյակ

2019թ 4-րդ եռամսյակի 50% եւ 2020թ 1-ին եռամսյակ

2021թ 3-րդ եռամսյակ

2020թ 1-ին, 2-րդ եւ 3-րդ եռամսյակներ

2021թ 4-րդ եռամսյակ

Հարցերի դեպքում «ՄՈԳՈ» ՈՒՎԿ հաճախորդները կարող են դիմել. էլ. փոստ՝ [email protected], հեռախոս՝ (012) 700 700:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica