close
Եղանակը Երևանում
4 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մակրոնը փորձում է համոզել Պուտինին, որ նաև Ռուսաստանի շահից է բխում Արցախի հիմնահարցը միասնաբար լուծելը

Քաղաքական

15 Հունվարի 2021, 16:06
 Մակրոնը փորձում է համոզել Պուտինին, որ նաև Ռուսաստանի շահից է բխում Արցախի հիմնահարցը միասնաբար լուծելը

Պուտին-Փաշինյան-Ալիև՝ հունվարի 11-ին կայացած մոսկովյան հանդիպումից առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսով քննարկել էր հանդիպման հետ կապված մի շարք հարցեր: Ֆրանսիայի նախագահն իր աջակցությունն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն աջակցելու՝ Ռուսաստանի ջանքերին:

Արդյոք կարելի՞ է ասել, որ Մակրոնը Արցախի հարցում մտնում է խաղի մեջ, 168.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը նշեց, որ Ֆրանսիայի նախագահը ցանկանում է, որ ապագայում ԵԱՀԿ ՄԽ ֆորմատը լինի միակը:

«Մակրոնը ցանկանում է և փորձում համոզել Պուտինին, որ նաև Ռուսաստանի շահից է բխում Արցախի հիմնահարցի միասնական լուծման պահպանումը: Մակրոնը համոզված է, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է հստակ լինի՝ դեպի անկախություն, և, որ պետք է այն ճանաչի միջազգային համայնքը: Ըստ Մակրոնի՝ որոշ տարածքների մասին, որ Ադրբեջանն ուժով է գրավել, ոչ թե օրինական մեթոդներով՝ խախտելով հրադադարը, պետք է նորից խոսվի: Իսկ ընդհանրապես պետք է քաջալերել ֆրանս-ռուսական համագործակցությունը»,- նշեց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica