close
Եղանակը Երևանում
9 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախահայության բնաջնջման քարոզ․ Արցախն «ախտահանում» են հայերից

Հասարակություն

15 Հունվարի 2021, 14:09
 Արցախահայության բնաջնջման քարոզ․ Արցախն «ախտահանում» են հայերից

Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը թողարկել է «Ադրբեջան 2020» փոստային նամականիշեր, որոնցից մեկում բժշկական արտահագուստով մարդը քիմիական ախտահանման է ենթարկում Արցախը՝ բացահայտորեն ներկայացնելով, որ մաքրում է տարածքը հայերից: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ երեւույթը համարելով արցախահայության բնաջնջման բացահայտ քարոզ։ Ըստ նրա՝ նամականիշը ևս մեկ անգամ ապացուցում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի այն պնդումները, որ Ադրբեջանը վարում է հայերի ցեղասպանության քաղաքականություն ու դա անում է հենց էթնիկ պատկանելիության հիմքով, միայն այն պատճառով, որ Արցախում ապրող մարդիկ հայ են։

Արման Թաթոյանի հետ համամիտ է նաեւ Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։ «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը սպառիչ է։ Դա Ադրբեջանի հակահայ գործունեության հերթական դրսեւորումն է, մի գործունեություն, մի վարքագիծ, որը տեսել ենք տասնամյակներ եւ հարյուրամյակներ ի վեր, եւ որն այդպես էլ չգիտակցվեց մեր հանրության որոշ շրջանակների կողմից։ Արդյունքում ունեցանք այն, ինչ այսօր ունենք»,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Մելիքյանը՝ շեշտելով՝ մենք այսօր ունենք ոչ թե հայկական, այլ թշնամական շահ սպասարկող՝ Հայաստանի ղեկավարություն։ «Ցավոք, քանի դեռ ունենք այսպիսի քաղաքական ուժ, կունենանք նոր կորուստներ։ Ամենեւին պետք չէ զարմանալ դրանից»,- ասաց նա։

Անդրադառնալով հայ ռազմագերիների վերադարձի խնդրին՝ Մելիքյանը նշեց, որ Մոսկվայում հունվարի 11-ին տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ այս հարցը բավարար ուշադրության չի արժանացել։ «Այլապես գոնե մասնակի լուծում կստանար։ Պետք է կրկնեմ նախորդ միտքս՝ այս մարդիկ հայկական շահ չեն սպասարկում։ Նրանց համար հայկական շահերը երրորդական նշանակություն ունեն։ Վստահ եմ, որ այս հարցը բավարար ուշադրության չի արժանացել»,- ասաց Մելիքյանը:

Լիանա Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica