close
Եղանակը Երևանում
4 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մինչ հազարավոր ծնողներ սգում են, Աննա Հակոբյանը դուստրերի հետ շրջում է Մոսկվայի թանկարժեք խանութներում. Politik.am

Քաղաքական

15 Հունվարի 2021, 13:45
 Մինչ հազարավոր ծնողներ սգում են, Աննա Հակոբյանը դուստրերի հետ շրջում է Մոսկվայի թանկարժեք խանութներում. Politik.am

Politik.am-ը գրում է. «Politik.am-ը երեկ տեղեկացրել էր, որ Փաշինյանի կինն ու դուստրերը Մոսկվա են մեկնել ՌԴ ՝ 10 զինված թիկնապահի ուղեկցությամբ:

Օրվա ընթացքում տելեգրամյան ալիքներից մեկը հրապարակեց տեսանյութ, որով փաստվում էր Աննա Հակոբյանի և նրա դուստրերի այցը Մոսկվա։ Նրանց, ինչպես արդեն նշել էին, ուղեկցում էին բազմաթիվ թիկանապահներ։

Աննա Հակոբյանը, նրա դուստրերը և թիկանապահները Մոսկվա են մեկնել հունվարի 14-ին, Երևանի ժամանակով  14։10, ռուսական S7 ավիաընկերության Airbus A320-271N ինքաթիռով։  Ըստ մեր աղբյուրների, միայն տոմսերի համար ծախսվել է ավելի քան 10 հազար ամերիկյան դոլար։

Մոսկովյան մեր աղբյուրներն ասում են, որ Աննա Հակոբյանը դստրերի հետ շրջում է Մոսկվայի լավագույն բրենդային խանութներում և ճոխ գնումներ անում։ Հակոբյանի և իր դստրերի մոսկովյան մոլերով շրջելու մասին ևս տեսանյութեր հայտնվեցին համացանցում(տեսանյութը այստեղ)։ Ըստ ականատեսների, իրենց այցելած բրենդային խանութներում գները կսկսվում են մի քանի հազար ամերիկյան դոլարից։

 Փաշինյանների ընտանիքի այս խրախճանքը ցույց է տալիս, թե իրենք որքան թքած ունեն հայ ժողովրդին պատած դժբախտության վրա, որի հեղինակը, ի դեպ, հենց իրենք են։ Ու էստեղ, մինչ հազարավոր ծնողներ սգում են իրենց երիտասարդ զավակների կորուստը, իսկ բազմաթիվ այլ ծնողներ ամիսներ շարունակ լուր չունեն իրենց զավակներից, Աննա Հակոբյանն իր դուստրերի հետ  հանգիստն է վայելում Մոսկվայում»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica