close
Եղանակը Երևանում
9 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանի արտգործնախարարը հունվարին կայցելի Մոսկվա. Լավրով

Աշխարհ

15 Հունվարի 2021, 14:31
 Իրանի արտգործնախարարը հունվարին կայցելի Մոսկվա. Լավրով

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հունվարին կայցելի Ռուսաստանի մայրաքաղաք: Այս մասին հունվարի 14-ին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սաուդյան Արաբիայի իր գործընկեր Ֆեյսալ բին Ֆարհան ալ Սաուդի հետ Մոսկվայում կայացած բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

«Ի դեպ, հունվարին սպասվում է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի այցը Մոսկվա»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Միևնույն ժամանակ, Լավրովը, խոսելով Պարսից ծոցի երկրների հավաքական անվտանգության քննարկման համար համաժողովի հնարավոր անցկացման մասին, նշել է, որ Մոսկվան հասկանում է Սաուդյան Արաբիայի մտահոգությունը «տարածաշրջանի որոշակի երկրներում Իրանի հատուկ գործողությունների» կապակցությամբ:

«Մենք այսօր խոսել ենք, որ համաժողովը, որը մենք առաջարկել ենք անցկացնել Ծոցի հավաքական անվտանգության հայեցակարգը քննարկելու համար, կարող է օրակարգում ներառել նշված բոլոր խնդիրները, ինչպես նաև այլ մասնակիցների, այդ թվում՝ Իրանի մտահոգությունները»,- ասել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica