close
Եղանակը Երևանում
4 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախ է վերադարձել 49 հազար 264 մարդ. ՌԴ ՊՆ

Արցախ

15 Հունվարի 2021, 13:02
 Արցախ է վերադարձել 49 հազար 264 մարդ. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ՝ մեկ օրում Արցախ է վերադարձել 210 մարդ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց  բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով. հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 49 հազար 264 մարդ»,- նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2020թ. նոյեմբերի 10-ի հրամանագրով ԼՂ-ում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը, որի հիմքում  Կենտրոնական ռազմական շրջանի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադն է: Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցել Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Իսկ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո, երկրների ղեկավարները հանդես էին եկել նոր հայտարարությամբ, որը հիմնականում վերաբերում էր տարածաշրջանի տրանսպորտային ուղիներին:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica