Լեռնային Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահներին սկսել են պատվաստել կորոնավիրուսի դեմ. ՌԴ ՊՆ
Արցախ

Լեռնային Ղարաբաղում ռազմական բժիշկները սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստել ռուս խաղաղապահներին. հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:
«Նախօրեին հատուկ ջերմատարներով ռուսական արտադրության «Спутник-V» պատվաստանյութի 2000 չափաբաժին է տրամադրվել հետագա կիրառման համար»,- նշված է հաղորդագրությունում:
Պատվաստումը կիրականացվի երկու փուլով. առաջին փուլում մինչև հունվարի վերջը կպատվաստվեն բոլոր խաղաղապահները, երկրորդ փուլը կտեւի մինչև փետրվարի 21-ը: Առաջինը պատվաստվել են խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ու ռազմական բժիշկները: