close
Եղանակը Երևանում
27 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կյանքից հեռացել է դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանը

Մշակույթ

13 Հունվարի 2021, 17:07
 Կյանքից հեռացել է դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ կյանքի 85-րդ տարում իր մահկանացուն է կնքել դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Երվանդի Ենգիբարյանը:

Ժակ Ենգիբարյանը ծնվել է 1936 թվականին Լենինգրադում, և նույն թվականին ընտանիքով տեղափոխվել են Երևան: Ավարտել է Ձերժինսկու անվան ռուսական միջնակարգ դպրոցը: 1953-58 թթ. սովորել է Մոսկվայի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում: 1962-77 թթ. որպես դերասան աշխատել է Վիլնյուսի, Պետրոզավոդսկի, Թբիլիսիի, Կապանի, իսկ 1977 թվականից՝ Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոններում: Շատերի համար անակնկալ էր Անջելոյի բարդ, դրամատիկական կերպարի անձնավորումը, իսկ Դարտանյանը («Երեք հրացանակիրներ») միանգամից ճանաչում բերեց երիտասարդ դերասանին: 1993 թվականից Ժ. Ենգիբարյանը զուգահեռաբար աշխատել է նաև Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում և արագորեն ստեղծել իր դերացանկը` ավելի քան 30 տարաբնույթ անձնավորում, որից պետք է առանձնացնել մեներգերով, զուգերգերով հարուստ Իշխան Փանդիաշվիլու խիստ բնութագրական կերպարը «Խանումի արարքները» ներկայացման մեջ: Նա հանդես է եկել բազմաթիվ բեմադրություններում և գեղարվեստական ֆիլմերում:

1977 թվականին Ժակ Ենգիբարյանին շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի պատվավոր կոչում, 1980-ական թվականներին պարգևատրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատվոգրով և շքանշանով:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի դերասանի հարազատներին, ընկերներին, գործընկերներին:

 

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica