close
Եղանակը Երևանում
4 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Коммерсантъ-ը հրապարակել է տրանսպորտային միջանցքների և երկաթգծերի քարտեզը, որոնց շուրջ պայմանավորվել են Պուտինը, Փաշինյանը և Ալիևը

Քաղաքական

13 Հունվարի 2021, 12:11
 Коммерсантъ-ը հրապարակել է տրանսպորտային միջանցքների և երկաթգծերի քարտեզը, որոնց շուրջ պայմանավորվել են Պուտինը, Փաշինյանը և Ալիևը

Ռուսական Коммерсантъ-ն անդրադարձել է հունվարի 11-ին Մոսկվայում ՀՀ, ՌԴ և ԱՀ ղեկավարների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքներին, որոնք հիմնականում վերաբերում են տնտեսական ապաշրջափակմանն ու ճանապարհային միջանցքների տրամադրմանը։

«Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ բանակցությունների արդյունքները Բաքվում և Երևանում տրամագծորեն հակառակ գնահատականը ստացան: Ադրբեջանում հանդիպումը համարվել է արդյունավետ, քանի որ պայմանավորվածություն է ձեռք բերվել տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ: Հայաստանում ընդդիմությունը մեղադրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ թույլ կամքի և դիրքերի թուլացման մեջ. հայ հասարակության համար գերիների վերադարձը համարվում է գերխնդիր, բայց փոխարենը բանակցություններում քննարկվում էր տնտեսական օրակարգ՝ Ադրբեջանի պնդմամբ»,– գրում է թերթը։

Ըստ պարբերականի՝ այս տրանսպորտային ուղիների փակման պատճառով ժամանակին տուժել է նաև Ռուսաստանը. «Երբ վրաց-աբխազական հակամարտության արդյունքում Ռուսաստանից գնացքների տեղափոխումը Վրաստան անհնար դարձավ, Հայաստանը կորցրեց իր գլխավոր դաշնակցի հետ ամենահուսալի ուղին, իսկ Ռուսաստանը`կապը Թուրքիայի երկաթուղիների հետ»:

Այսպիսով, ըստ Коммерсантъ-ի, Մոսկվայում ստորագրված փաստաթուղթը տեսականորեն պետք է ձեռնտու լինի երեք կողմին էլ. Ադրբեջանին հարկավոր է ճանապարհ դեպի Նախիջևան և Թուրքիա, Ռուսաստանին՝ Թուրքիա և Հայաստան, իսկ Հայաստանին՝ Ռուսաստան և Իրան: Բայց բանակցություններից հետո միայն Իլհամ Ալիևն է դե ֆակտո հաղթանակած իրեն զգում: Իսկ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում շեշտը դրել էր ոչ թե ձեռքբերումների, այլ չլուծված հարցերի, առաջին հերթին`Բաքվի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը քննարկել չցանկանալու, ինչպես նաև ռազմագերիների ճակատագրի վրա:

Коммерсантъ-ի բերած քարտեզում երևում է, որ ՌԴ–ից (ոչ վստահելի Դաղստանի շրջանից)  եկող երկաթուղային գիծը (կանաչ) անցնում է Բաքվով, այնուհետև Արաքսի ափով, օկուպացված Հորադիզով և Կովսականով, մտնում է ՀՀ հարավային սահման՝ Մեղրի, այնտեղից էլ Նախիջևանից կապվում Երևանի հետ։

Իսկ ահա նարնջագույնով նշված գիծը Բաքվից, նույն ճանապարհն անցնելով, Նախիջևանից մտնում է Թուրքիա՝ Իգդիր քաղաք՝ կապվելով Կարսի և Թուրքիայի այլ մասերի հետ։  

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica