close
Եղանակը Երևանում
28 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չկարողացավ իր այցի գերնպատակին՝ գերիների վերադարձի խնդրին, նույնիսկ մոտենալ․ Նարեկ Մանթաշյան

Հասարակություն

12 Հունվարի 2021, 11:49
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չկարողացավ իր այցի գերնպատակին՝ գերիների վերադարձի խնդրին, նույնիսկ մոտենալ․ Նարեկ Մանթաշյան

Երեկ փլուզվեց Փաշինյանի ստի ու կեղծիքի կարևորագույն մասը, որն ինքն ու իր շրջապատը ներկայացնում էին՝ իբր նա ունի ռուսների հետ փայլուն հարաբերություններ, ռուսների ցանկությամբ է շարունակում պաշտոնավարել և այլն, որովհետև նա չկարողացավ իր այցի գերնպատակին՝ գերիների վերադարձի խնդրին, նույնիսկ մոտենալ՝ ըստ Yerkir.am-ի ասաց  «Այլընտրանք» ՀԿ համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը։

«Երեկվա հանդիպումը առանցքային պիտի լիներ, որովհետև այն, ինչ կատարվում է մեր սահմանների վրա՝ Փաշինյանի դավաճանական, հանձնողական տեսակետին, տարածքների հանձնմանը ժողովուրդը, կարծես, ընտելացել է և մեզ համար ամենազգայուն, օրակարգային, առաջնային խնդիրը մեր գերիների վերադարձի հարցը պետք է լիներ։ Սակայն այդ օրակարգը որևէ կերպ Փաշինյանը չկարողացավ առաջ տանել»,-ասաց Նարեկ Մանթաշյանը։

Նա մտահոգություն հայտնեց, որ մենք չունենք մեր գերիների վերադարձի՝ նույնիսկ մոտ ապագայում նշմարվող լույս և, փաստացի, այն սուտը, որով կերակրում էին գերիների ծնողներին՝ իբր ընդդիմադիրներն են խանգարում այդ հարցի լուծմանը, նույնպես փլուզվեց։

«Որովհետև Փաշինյանը գնաց, պարտվողի դերում լիզեց Ալիևի կոշիկները։ Ես սա ցավով եմ ասում, բայց ես օգտագործում եմ իր բառամթերքը, որովհետև «ծուռվիզ» քաղաքականությանը հենց Փաշինյանն է այդ անունը դրել և ես ինձ իրավունք եմ վերապահում իր բառամթերքով պատասխանելու իրեն, որովհետև Մոսկվա այցը մեզ չտվեց ոչինչ, նա կրկին գնաց ծուռվիզ, Գիքորի դեմքով այնտեղ նստեց, չկարողացավ ներկայացնել մեր ազգային շահը, չկարողացավ մեզ համար որևէ դրական բան կորզել ի շահ Հայաստանի»,-նշեց Նարեկ Մանթաշյանը։

Նրա համոզմամբ, այստեղ գոյություն ունի շահերի բախում՝ Փաշինյանի շահը հակադրվում է  Հայաստանի շահին․ Նիկոլ Փաշինյանի օրակարգը և շահը ձևավորվում է զուտ պաշտոնին կառչած մնալու շուրջ, իսկ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի շահը պարտվողական իրավիճակից ելք փնտրելն ու հայ ռազմագերիներին բերելն է։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica