close
Եղանակը Երևանում
3 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանն օգնել է թշնամուն, առկա է պետական դավաճանության հանցակազմ․ փաստաբան

Քաղաքական

7 Հունվարի 2021, 19:06
 Փաշինյանն օգնել է թշնամուն, առկա է պետական դավաճանության հանցակազմ․ փաստաբան

Իրավական հանրությունը համակարծիք է՝ Նիկոլ Փաշինյանի արարքներում առկա է պետական դավաճանության հանցակազմ։ Սեպտեմբերի 27-ից եղել են թշնամուն օգնություն ցույց տալու գործողություններ։ Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ այս մասին ասաց փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ Արմինե Ֆանյանը՝ «Ազգային աղետ եւ վերածնունդ. իրավական բաղադրիչը» խորագրով խորհրդաժողովի ժամանակ։

Ֆանյանը թվարկեց Փաշինյանի՝ մինչ պատերազմը, պատերազմի ընթացքում եւ դրանից հետո իրականացված այն գործողությունները, որոնք պետական դավաճանության հիմք են հանդիսացել։ «Փաշինյանն իր ուղիղ եթերներում, պատերազմի ընթացքում, հրապարակմանը ոչ ենթակա տեղեկատվություն է հաղորդել։ Օրինակ՝ մեր զինվորների քանակի, սպառազինության, պահուստների մասին, որ անգամ ունենք զինվորական հանդերձանքի պակաս։ Նա այս ամենը ասել է հրապարակավ, հասանելի դարձնելով՝ թշնամուն, հասարակության լայն շրջանակներին»,-ասաց Ֆանյանը՝ հավելելով, որ հարյուրավոր փաստաբաններ գտնում են, որ պետք է հարուցվի քր․ գործ եւ իրականացվի քրեական հետապնդում այն անձանց  նկատմամբ, ովքեր այս օրերին պարտավոր էին գործել առավել զգոն, կանոնակարգված եւ շատ բարձր պատրաստվածությամբ։

«Մեր գնահատմամբ՝ այս ամենը չի արվել։ Հիմք ընդունելով մի շարք փաստական հանգամանքներ՝ գտնում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արարքում առկա է Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով նախատեսված հանցակազմ, այսինքն՝ պետական դավաճանություն»։ Ըստ փաստաբանի՝ հասարակությանը պատերազմի ամբողջ ընթացքում հրամցվել է իրականությանը չհամապատասխանող բացառապես կեղծ տեղեկատվություն՝ մարդկային կորուստների, կորցրած տարածքների, մարտական գործողությունների ընդհանուր իրավիճակի վերաբերյալ․ «Հանրությանը զրկեցին զգոնությունից։ Հանրությունը ապրում էր այն պատրանքով, որ շուտով հաղթելու ենք»։

Փաստաբանի՝ պետական դավաճանության հանցակազմ պարունակող հաջորդ կարեւորագույն դիտարկումը Պուտինի՝  Շուշի փախստականների վերադարձով պատերազմը կանգնեցնելու առաջարկը մերժելն էր։ Ինչպես հիշում ենք՝ Ռուսաստանի նախագահը իր հարցազրույցներից մեկում ասաց, որ դեռեւս պատերազմի առաջին փուլում ակտիվ բանակցություններ է վարել Փաշինյանի եւ Ալիեւի հետ ու Ալիեւին արդեն համոզել՝ կանգնեցնել պատերազմը, դադարեցնել ռազմական գործողությունները՝ բոլորիս հայտնի պայմանով՝ Շուշի փախստականների վերադարձով։

«Փաշինյանը մերժեց այս առաջարկը՝ հստակ իմանալով, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հաղորդմամբ, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի պնդմամբ՝ պատերազմը պետք էր օր առաջ կանգնեցնել։ Փաշինյանը չընդունեց Պուտինի առաջարկը՝ հստակ գիտակցելով դրա  հետեւանքները։ Մինչ օրս առաջարկը մերժելու խելամիտ բացատրություն չի տվել։ Միակ բացատրությունը, որ ասել է․ «Ինձ դավաճանի պիտակ կկպցնեին» եւ «Ինչպես դա կընդուներ հանրությունը»»,-ասաց փաստաբանը։

Պատերազմը դադարեցնելու հնարավորությունը մերժելը, զորահամալրումը դադարեցնելը, այնպիսի զինտեխնիկա գնելը, որը պարզապես ստեղծել է զինանոցը համալրելու պատրանք, բայց իրականում՝ պատերազմի ընթացքում չի տվել սպասված արդյունավետությունը, պատերազմը օր առաջ, ժամ առաջ դադարեցնելու մասին բոլոր հորդորները, ըստ Ֆանյանի, ուղղակի չեն գնահատվել։ Չի ընդունվել այն առաջարկը, որն այդ պահին ամենաբարենպաստն է եղել հայ ժողովրդի համար։ Փաստաբանը շեշտում է՝ այս արարքները պարունակում են պետական դավաճանության հանցակազմ, արարքները կատարվել են դիտավորությամբ։

Փաստաբանն անդրադարձավ նաեւ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հսկայական դերակատարում  ունեցած եւ հաղթանակ կերտած սպայական կազմի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումներին։ «Բանակի սպայական կազմի վարկաբեկման գործընթաց գնաց։ Մինչ օրս հարուցված քրեական գործերից որեւէ մեկով օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ առկա չէ, ինչն առնվազն կասկածի տակ է դնում այդ քր․ գործերի օբյեկտիվությունը։ Դեռ հարց է՝ իրավական գործընթաց է, թե քաղաքական»,-հավելեց Ֆանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիանա Սարգսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica