close
Եղանակը Երևանում
4 Մարտի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Մար 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՊՊԾ նորանշանակ պետն իրեն պահել է խուժանի պես

Քաղաքական

28 Դեկտեմբերի 2020, 15:22
 ՊՊԾ նորանշանակ պետն իրեն պահել է խուժանի պես

Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ԱԺ շենքի մոտից ցուցարարներին բերման ենթարկելու հրահանգ է տալիս անձամբ ՊՊԾ նորանշանակ պետ Սարգիս Հովհաննիսյանը:

Բերման ենթարկված և 3 ժամ անց ազատ արձակված ցուցարարներից մեկը Yerkir.am-ի հետ զրույցում փաստեց, որ իրավապահ համակարգի նշված պաշտոնյան իրեն պահել է փողոցային խուժանի նման: Նա սեռական բնույթի հայհոյանքներ է տեղացել բողոքի ակցիայի մասնակիցների հասցեին՝ անձնապես վիրավորելով բոլորին:

Ստացվում է՝ Փաշինյանի իշխանությունը համակարգ է հրավիրում փողոցային վարքագծի տեր, սրբություն և հայրենիք չճանաչող այնպիսի անձանց, որոնք տեղում կհրահրեն սադրանքներ, և որի արդյունքում մարդկանց բերման ենթարկելու «հիմքեր» կառաջանան:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել էին ՀՀ Ազգային ժողովի շենքի մուտքերի առջև, կազմել «ամոթի պատ» և շենք մտնող իմքայլական պատգամավորներին հատուկ վերաբերմունքի են արժանացնում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բազմաթիվ բերման ենթարկվածների թվում են նաև ՀՅԴ ՀԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանն ու ՀԳՄ անդամներ Աշոտ Սիմոնյանը,   Արծվիկ Մինասյանը  և Հակոբ Մաթիլյանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica