close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավագանու անդամը վստահ չէ՝ նոր փոխքաղաքապետը կի՞ն է, թե՞ տղամարդ

Քաղաքական

16 Դեկտեմբերի 2020, 16:48
 Ավագանու անդամը վստահ չէ՝ նոր փոխքաղաքապետը կի՞ն է, թե՞ տղամարդ

Մեր օրերում արդեն ոչնչի վրա չեմ զարմանա։ Չեմ կարող վստահ ասել՝ կի՞ն է, թե՞ տղամարդ: Որքանով ես գիտեմ, տիկին Մելքոմ Մելքոմյանը կին է, բայց միանշանակ չեմ կարող պնդել. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը՝ անդրադառնալով Երեւանի փոխքաղաքապետի թեկնածու Գայանե Մելքոմ Մելքոմյանի սեռափոխված (տրանսգենդեր) լինելու մասին խոսակցություններին:

Նրա՝ փոխքաղաքապետ դառնալու մասին լուրն իմացանք Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի ֆեյսբուքյան էջից:. «Երևանի ավագանու հերթական նիստի ավարտին Երևանը նոր փոխքաղաքապետ կունենա։ Մեր գործընկեր Գայանե Մելքոմյանը Երևանի քաղաքապետի և «Իմ քայլը» խմբակցության թեկնածուն է»,- գրել է Երիցյանը:

Գայանե Մելքոմ Մելքոմյանը Երևանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, մասնագիտությամբ՝ իրավաբան, փոխարինելու է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին եւ զբաղվելու է մշակույթի, կրթության եւ երիտասարդության հարցերով:

Թեհմինա Վարդանյանը չի պատկերացնում՝ մասնագիտությամբ իրավաբանը կրթության եւ մշակույթի գծով փոխքաղաքապետի պաշտոնում ի՞նչ գործ ունի:

«Այդ փոխքաղաքապետի հաստիքը վերահսկում է մանկապարտեզները, դպրոցները, թատրոնները եւ այն կառույցները, որոնք կապ ունեն մշակույթի հետ։ Ես որևէ կերպ չեմ պատկերացնում, թե նա ինչ գործ ունի այդ հաստիքին։ Այլ բան է, որ մենք այնպիսի դաժան եւ ծանր օրեր ենք ապրում, որ յուրաքանչյուրը կարող է հայտնվել ինչ-որ պաշտոնի, ինչպես 2,5 տարիների ընթացքում, որի հետեւանքները մենք տեսնում ենք այսօր»,- ասաց Վարդանյանը՝ շեշտելով՝ Հայկ Մարությանի որոշումները  վաղուց տրամաբանությունից դուրս են:

Ավագանու անդամը փոխքաղաքապետ առաջարկելու փոխարեն Մարությանին հորդորում է մտածել Երևանի առջեւ ծառացած խնդիրների մասին։ ««Սանիթեք» ընկերությունը դատի է տվել քաղաքապետարանին՝ տասնյակմիլիոնավոր դոլարներ է պահանջում Հայաստանից եւ Երևանից»,- տեղեկացրեց Վարդանյանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica