close
Եղանակը Երևանում
22 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրան-Հայաստան բարեկամության միության գործադիր տնօրենը՝ «Խաղաղության միջանցք»-ի հնարավորության մասին

Քաղաքական

5 Դեկտեմբերի 2020, 15:52
 Իրան-Հայաստան բարեկամության միության գործադիր տնօրենը՝  «Խաղաղության միջանցք»-ի հնարավորության մասին

Իրան-Հայաստան բարեկամութեան միութեան գործադիր տնօրէն Սէյէդ Մոհամմադ Ռեզա Դամաւանդին «Ալիք»-ին տւած հարցազրոյցում  խօսում է Իրանի, Հայաստանի, Թուրքիայի, եւ նախիջեւանի միջեւ  «Խաղաղութեան միջանցք»-ի հնարաւորութեան մասին

«ԱԼԻՔ» - Վերջին շաբաթւայ ընթացքում տեղի ունեցած հանդիպումների ու նիստերի ընթացքում բազմիցս շօշափւել է Նախիջեւանի եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջեւ հնարաւոր միջանցքի ստեղծումը, որը կանցնի Հայաստանի տարածքով: Այս կապակցութեամբ Իրանի կովկասեան տարածաշրջանի հարցերով փորձագէտ դոկտ. Դամաւանդին պատասխանելով «Ալիք»-ին՝ նման միջանցքների հնարաւորութիւնը համարել է դրական առիթ եւ անդրադարձել մէկ այլ փոխշահաւէտ միջանցքի ստեղծման հնարաւորութեանը, որին կարելի է անւանել «Խաղաղութեան միջանցք», քանի որ Իրանը, Թուրքիան, Հայաստանը եւ Նախիջեւանը միմեանց միացնելով, տարածաշրջանի կայունութեան ուղղութեամբ անգնահատելի դեր կարող է խաղալ:

Դոկտ. Դամաւանդին անդրադառնալով համաձայնագրի 9-րդ կէտին, որտեղ խօսւում է Հայաստանի տարածքից Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ ճանապարհի հնարաւորութեան շուրջ, նշեց. «Նախ, դա զինադադարի, այլ ոչ թէ խաղաղութեան համաձայնագիր է: Հետեւաբար, մինչեւ օրէնսդիր մարմնի կողմից հաստատումը, այն գործադրելու պարտաւորութիւն չունեն կողմերը: Սակայն, հաշւի առնելով տարածաշրջանում առկայ պայմանները, ինչպէս նաեւ կողմերի մօտ պատերազմը շարունակելու կարողութեան  բացակայութիւնը,կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ձեռք բերւած եռակողմ համաձայնագիրը կարող է աշխարհաքաղաքական նոր ձեւաւորումների հիմք հանդիսանալ»,- նշեց նա:

Դամաւանդին անդրադառնալով այն փաստին, որ ՀՀ   վարչապետի ստորագրութիւնը կրող համաձայնագրի մասին նախագահ Արմէն Սարգսեանին տեղեակ է պահւել ստորագրւելուց յետոյ միայն, եւ այն, որ ընդդիմութիւնը եւս կազմակերպած բողոքի ցոյցերով դէմ է արտայայտւել համաձայնագրին նշեց, որ դեռ պարզ չէ, թէ Հայաստանը ինչ վերաբերմունք կը դրսեւորի նշւած կորիդորի վերաբերեալ (Նախիջեւանն Ադրբեջանին միացնող ենթադրեալ ճանապարհի), եւ, որ կարող է արդեօք հրաժարւել համաձայնագրից: «Սա այն դէպքում, երբ Պուտինը յայտարարութեամբ հանդէս գալով զգուշացրեց, որ Հայաստանի կողմից համաձայնագրի չեղարկումը կը դիտարկւի որպէս՝ ինքնասպանութիւն եւ կարող է նշանակել պատերազմի վերսկսում»,- նշեց  փորձագէտը:

Իրան-Հայաստան բարեկամական խմբի գործադիր տնօրէնը յաւելեց, որ յիշատակւած կորիդորի շուրջ անորոշութիւն կայ: «Նախ պէտք է պարզել, թէ որտեղ եւ որ շրջանում է հաստատւելու Նախիջեւանը Ադրբեջանի հանրապետութեանը կապող միջանցքը, եւ վերջապէս ի՞նչ հնարաւորութիւններով միջանցք է դա: Կամ միջանցքը պատրաստւու՞մ են տեսնել Արաքսի երկայնքով միաժամանակ փակելով Իրանի եւ Հայաստանի սահմանը: Թէ՞ այն  լոկ տարանցիկ ճանապարհ է, կամ իր սահմանումներն ունեցող արգելափակւած տարածք»,- հարցադրումներ անելով փորձագէտը, կարեւորել է պարզաբանումներ մտցնելու անհրաժեշտութիւնը եւ նշել, որ այս բոլորը երկիմաստութիւններ են, որոնք շարունակում են մնալ անպատասխան:

Դամաւանդին խօսելով եւս մէկ այլ հնարաւոր միջանցքի շահաւէտութեան մասին յայտնեց, որ մէկ շաբաթ առաջ դոկտ. Շոայբ Բահմանի հետ համատեղ «Ժամանակակից աշխարհի ռազմավարական հետազօտութիւնների ինստիտուտում» ներկայացրել են նոր միջանցքի հնարաւորութեան առաջարկը: «Մենք նշեցինք, որ երբ (Հայաստանի տարածքում) Նախիջեւանի եւ Ադրբեջանի Հանրապետութեան միջանցք է ստեղծւում, դա նշանակում է, որ տարածաշրջանում տիրում է կայուն խաղաղութիւն ու հանդարտութիւն, հակառակ դէպքում միջանցքի անցումը թշնամի համարւող երկրի տարածքով չի կարող արդարացում ունենալ»,- հիմնաւորեց Դամաւանդին:

«Ալիք»-ի այն հարցին, թէ «ԻՍՆԱ» գործակալութեանը տւած զրոյցի ժամանակ խօսել էք մի  նախագծի մասին, որը նաեւ կոչել էք «Խաղաղութեան միջանցք» եւ համարել՝ Նախիջեւան-Ադրբեջանի հանրապետութիւն «միջանցքի» լրացում, իսկ ի՞նչ է այս առաջարկը, Դամաւանդին պատասխանեց. «Եթէ Նախիջեւան-Ադրբեջանի հանրապետութեան միջանցքը կարող է արդիւնաւէտ լինել տարածաշրջանում խաղաղութիւն հաստատելու գործում, ապա նման միջանցքների ընդլայնումը հաստատ կարող է օգնել զարգացնելու տարածաշրջանային համագործակցութիւնը, յատկապէս խաղաղութիւն հաստատելու գործում: Նոյն հիմնաւորմամբ  առաջարկւեց միջանցք ստեղծել Իրանի, Թուրքիայի, Հայաստանի եւ Նախիջեւանի ինքնավար Հանրապետութեան սահմանների խաչմերուկում՝ ընդամէնը 3 կմ. երկարութեամբ, ինչը շահաւէտ կարող է լինել ոչ միայն չորս երկրների դէպքում, այլեւ այն կը խթանի զարգացնելու «Հիւսիս-հարաւ» միջազգային նշանակութեան մայրուղին, ինչը շատ երկրներին կը ծառայի որպէս ոսկէ առիթ»:

Թերթիս այն հարցին, որ արդեօք նշւած առաջարկը  չի յիշեցնում «Կովկասը կապող օղակ» նախագիծը, պատասխանեց, որ ժամանակին (1995-ին) ինքը նման առաջարկով է հանդէս եկել, որտեղ Հիւսիս-հարաւ աւտոմայրուղուն խթանելու համար փորձել է Բաքւի եւ Երեւանի վերահսկողութեան տարածքներում գործող ճանապարհները միահիւսւած տեսնել եւ աւելացրեց. «1995-ին, Հարաւ-հիւսիս միջանցքի կարեւորութիւնը շեշտելու համար, ես առաջարկեցի, որ Ադրբեջանի Հանրապետութեան եւ Հայաստանի հաղորդակցման ուղիները միաժամանակ օգտագործւեն համատեղ, իսկ այն անվանել էի  «Կովկասը կապող օղակ»: Այդ ժամանակ տարածաշրջանում տիրող պայմանների պատճառով հնարաւոր չէր առաջարկել Իրան- Նախիջեւան-Հայաստան միջանցքի օգտագործումը, սակայն այժմ  Նախիջեւանի միջանցքի ստեղծմանը զուգահեռ՝ դէպի Ադրբեջանի Հանրապետութիւն, թւում է, որ Իրան-Նախիջեւան-Հայաստան միջանցքն ստեղծելու խնդիր չի լինելու, քանի որ դա խաղաղութեան միջանցք է, որը հիմնւած է բազմակողմ գործընկերութեան ու  համագործակցութեան  վրայ»,- ամփոփել է Դամաւանդին:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica