close
Եղանակը Երևանում
18 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շուշի թշնամու դիվերսիոն խմբի ներթափանցումից ժամեր առաջ Արգիշտի Քյարամյանը ինկասացիայի մեքենայով լքել է քաղաքը. Mediaport

Քաղաքական

5 Դեկտեմբերի 2020, 13:06
 Շուշի թշնամու դիվերսիոն խմբի ներթափանցումից ժամեր առաջ Արգիշտի Քյարամյանը ինկասացիայի մեքենայով լքել է քաղաքը. Mediaport

Mediaport-ի աղբյուրների հաղորդմամբ՝ դեռևս հոկտեմբերի 8-ին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատված Արգիշտի Քյարամյանն անհասկանալի պատճառներով շարունակել է գտնվել Արցախում։ Նա գնդապետի համազգեստով ազատ ելումուտ է ունեցել Պաշտպանության բանակի բունկեր՝ ներկա գտնվելով ռազմական գործողությունների քննարկմանը։

«Ավելին` նոյեմբերի սկզբին նա նշանակվել է Շուշի պաշտպանության կազմակերպման պատասխանատուի տեղակալ և տեղափոխվել Շուշի։ Երբ ՊՆ նորանշանակ հրամանատար Միքայել Արզումանյանն առարկել է Արայիկ Հարությունյանին՝ նշելով, որ անթույլատելի է որևէ ռազմական փորձ չունեցող Քյարամյանին նշանակել այդպիսի պատասխանատու պաշտոնին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասել, որ դա Նիկոլ Փաշինյանի ուղղակի հանձնարականն է։

Սակայն ադրբեջանական առաջին փոքրաթիվ դիվերսիոն խմբի ներթափանցումից ժամեր առաջ՝ նոյեմբերի 6-ի վաղ առավոտյան, Արգիշտի Քյարամյանը հայտնել է, որ Արցախում իր պարտականությաւններն ամբողջությամբ կատարված են և, նստելով ինկասացիայի մեքենան, հեռացել է Շուշիից։

Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանին պատերազմի ընթացքում ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացման պատճառների վերաբերյալ որևէ պաշտոնական պարզաբանում չի տրամադրվել։

Արգիշտի Քյարամյանի անվան հետ է կապված նաև ազգությամբ ադրբեջանցի` Իրանի բազմաթիվ քաղաքացիների ՀՀ անձնագրեր տրամադրելու սկանդալային պատմությունը, որը ևս մինչ օրս չի պարզաբանվել»,– հաղորդում է Mediaport ալիքը:

Փրփուրին Կառչելու Փորձ Մը
17 Հունվարի 2021, 22:52 Փրփուրին Կառչելու Փորձ Մը
Աստղագուշակ. հունվարի 17
17 Հունվարի 2021, 09:50 Աստղագուշակ. հունվարի 17
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica