Մակրոնը բավական «քաղաքակիրթ» է պատասխանել Էրդողանի վիրավորանքներին
Աշխարհ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վիրավորական հայտարարություններին. Էրդողանը հայտարարել էր, որ «Մակրոնն աղետ է Ֆրանսիայի համար»։
«Ես հավատում եմ հարգանքին. չեմ կարծում, որ քաղաքական առաջնորդների միջև նման տեսակի վիրավորանքները ճիշտ գործելակերպ են»,- ասել է Մակրոնը։
«Ես չեմ կարող պատասխանել «ad hominem» սկզբունքով... Մենք Ֆրանսիայում պաշտպանում ենք խոսքի ազատությունը, Էրդողանի Թուրքիայի նկատմամբ էլ պետք է պաշտպանենք խոսքի ազատությունը»,- հավելել է Ֆրանսիայի ղեկավարը։
Նշենք, որ երկու երկրների նախագահների միջև լարվածությունը սկսվել էր հատկապես այն բանից հետո, երբ թուրք նախագահը հայտարարել էր, որ «Մակրոնն ունի հոգեբույժի կարիք»։