close
Եղանակը Երևանում
16 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ թեկնածուն ընտրվել է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) անդամ

Հասարակություն

5 Դեկտեմբերի 2020, 00:31
 ՀՀ թեկնածուն ընտրվել է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) անդամ

Դեկտեմբերի 4-ին Ստրասբուրգում կայացած Եվրոպայի խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով կոնվենցիայի կողմ հանդիսացող անդամ պետությունների 27-րդ հանդիպման ժամանակ Հայաստանի թեկնածու, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանը 4 տարի ժամկետով ընտրվել է ԵԽ՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA) անդամ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Հայաստանի ներկայացուցչի ընտրությունն այս կարևոր փորձագիտական խմբում, վկայում է մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի ոլորտում Հայաստանի հետևողական ջանքերի մասին։ 

Խմբի անդամների ընտրություններին ներկայացված էին 18 երկրի 27 թեկնածու և Հայաստանի թեկնածուի հետ մեկտեղ ընտրվեցին նաև Գերմանիայի, Նիդերլանդների, Շվեդիայի, Շվեյցարիայի, Հունաստանի, Բելգիայի և Լիտվայի ներկայացուցիչները։ 

Տեղեկանք․ Եվրոպայի Խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խումբը բաղկացած է 15 անդամից և հանդիսանում է Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով կոնվենցիայի վերահսկման պատասխանատու մարմին և հրապարակում է զեկույցներ՝ գնահատելով անդամ պետությունների կողմից մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները»,-ասված է հաղորդագրության տեքստում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica