close
Եղանակը Երևանում
21 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի ընդունմամբ վերացվում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան

Հասարակություն

4 Դեկտեմբերի 2020, 19:02
 «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի ընդունմամբ վերացվում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան

Փաստաբանների պալատի անդամ Սիմոն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի ընդունմամբ վերացվում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան:

Այո, այսօր ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ունի լուրջ բարեփոխումների անհրաժեշտություն, սակայն սույն նախագիծն ընդունելով՝ բարեփոխելու փոխարեն, 70 տարիների պատմություն ունեցող, փառավոր գիտական նվաճումների դարբնոցը միտումնավոր ոչնչացվում է և դա փաստ է:
Կարծում եմ սրա իրական դրդապատճառների մասին մենք դեռ կլսենք:

Պետք է փաստել, որ նախագծով առաջարկվող ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակը, իրավական առումով անհասկանալի է, իսկ գործառույթները սոսկ ձևական: Փաստ է, որ օրենքի ընդունումից հետո վերանալու է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ողջ համակարգը:

Կազմաքանդելով այդ համակարգը չի ավելացվելու գիտական հաստատությունների ինքնուրույնությունը և ազատ գործելու հնարավորությունը, հակառակը, նախագծի կարգավորումները կաղապարում են գիտական հաստատությունների գործունեության շրջանակը:

Օրինակ, ինքնուրույն մագիստրոսական կրթություն կազմակերպելու հնարավորություն գիտական կազմակերպությունները չեն ունենալու, ինչը բավականին տարածված պրակտիկա է, իսկ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հենքի վրա գիտահետազոտական համալսարանի ստեղծման տեսլականի մասին կարող ենք մոռանալ:

Եկեղեցի, բանակ, Արցախ, առողջապահություն, կրթություն, այսօր արդեն գիտություն, որն է հաջորդ քայլը…»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica