Նախարարն արձագանքել է բերձորցիների՝ անտեսված լինելու մասին նամակին
Արցախ

Բերձորի մի շարք բնակիչներ, որոնց միացել են նաև Աղավնաձորի բնակիչները, Yerkir.am-ի խմբագրություն էին փոխանցել ՀՀ կառավարությանն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ուղղված բաց նամակ, որում մտահոգություն էին հայտնում, որ աջակցության ծրագրերից օգտվելու իրավունք ունեցող՝ Արցախի բնակավայրերի ցանկից բացակայում է Բերձորը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը արձձագանքել է նամակին ֆեյսբուքյան գրառմամբ․
«Հարգելի հայրենակիցներ,
Կառավարությունը ծանոթացել է Բերձորի բնակիչների բաց նամակին՝ կապված աջակցության ծրագրում համայնքի բացակայության հետ։
Տեղեկացնում եմ, որ ինչպես Բերձոր համայնքի այնպես մնացած բոլոր համայքների այն բնակիչների համար, ովքեր տեղահանվել են իրենց կացարաններից, նախատեսված է աջակցության առանձին ծրագիր, որը առաջիկա օրերին կներկայացվի հաստատման»։