«Նախկին» բառը բնորոշում է Ձեր քաղաքական թիմին՝ վարչապետի գլխավորությամբ. «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենը՝ նախարարին
Քաղաքական
4 Դեկտեմբերի 2020, 17:46

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Գաբրիելյանը, որին վերջերս աշխատանքից ազատել է նախարար Ռոմանոս Պետրոսյանը, հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև:
«Այս հարթակում բացարձակապես մտադրություն չունեի անդրադառնալ թեմային, բայց «ստիպեց»:
Այսօր ֆեյսբուքյան հարթակում նկատեցի մի նյութ՝ տեղադրված ՀՀ շրջակա միջավայրի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանի կողմից, որում Պետրոսյանը անդրադարձել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ աշխատանքից ազատման հարցին՝ ինձ աշխատանքից ազատման հարցին։
Ի թիվս այլ մեկնաբանությունների, Պետրոսյանը գրել է, որ պետական հաստատություն տնօրինող հիմնարկը չի կարող «սեփականաշնորհվել» և ծառայել որևէ մեկի նեղ անձնական շահերին՝ պայմանավորված նախկին քաղաքական կապերով ու շահերով։ Պետական հիմնարկը չի կարող ուզուրպացվել և պետության ներսում սեփական կանոններով ապրել՝ առաջ քաշելով անձնական և կլանային շահերին սպասարկող օրակարգ։
Փաստաբանների հետ խորհրդակցելուց հետո կարծում եմ, որ արդեն 4-րդ դատական հայցը կներկայացնեմ, այս անգամ՝ անձամբ Ռոմանոս Պետրոսյանի դեմ՝ զրպարտություն պարունակող հրապարակման համար։
Հուսով եմ՝ Պետրոսյանը հնարավորություն կունենա դատարանում պարզաբանումներ ներկայացնելու վերոնշյալի վերաբերյալ։
Պետրոսյանը նույն նյութի մեջ սկզբից գրում է, որ որևէ մեկը իրավունք չունի այդ որոշումը անձնավորելու և քաղաքականացնելու, այնուհետև ընթացքում շարունակում է գրել՝ «պայմանավորված նախկին քաղաքական կապերով»։ Եվ քանի որ արդեն իսկ Ռ. Պետրոսյանի կողմից զուտ աշխատանքային վեճի հարցը տեղափոխվեց քաղաքական հարթություն, անհրաժեշտ եմ համարում նշել՝ 1999 թվականից մինչ այսօր ՀՅԴ անդամ եմ, իսկ «նախկին» բառը վստահաբար բնորոշում է Ձեր քաղաքական թիմին՝ վարչապետի գլխավորությամբ։
Բայց քանի դեռ մոտակա օրերում նախարար եք աշխատելու, խնդրում և պահանջում եմ ծանոթացեք և ճիշտ նկարագրեք այն վայրը, որտեղ գտնվել եք։ Դուք գտնվել եք ոչ թե «Ջրվեժ» անտառպարկի վարչական շենքում, այլ ՀՀ ՇՄՆ «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի վարչական շենքում, որի կառավարման ներքո են գտնվում թվով 10 հիմնարկներ՝ «Էրեբունի» պետ. արգելոցը, «Ջերմուկի ջրաբանական», «Հանքավանի ջրաբանական», «Որդան Կարմիր», «Զիկատար» պետ. արգելավայրերը, Բերդի «Սորաններ», Իջևանի «Իջևան», Վանաձորի «Ժ․ Սարուխանյան», Ստեփանավանի «Սոճուտ» դենդրոպարկերը և «Ջրվեժ» անտառպարկը»։
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
21 Հունվարի 2021, 10:52
21 Հունվարի 2021, 12:25
21 Հունվարի 2021, 12:40
21 Հունվարի 2021, 15:58
21 Հունվարի 2021, 13:50
21 Հունվարի 2021, 11:15
21 Հունվարի 2021, 12:37
21 Հունվարի 2021, 14:20
21 Հունվարի 2021, 08:51
21 Հունվարի 2021, 17:08
21 Հունվարի 2021, 14:09
21 Հունվարի 2021, 19:45
15 Հունվարի 2021, 14:14
17 Հունվարի 2021, 21:51
17 Հունվարի 2021, 11:53
15 Հունվարի 2021, 20:36
17 Հունվարի 2021, 22:22
19 Հունվարի 2021, 16:32
18 Հունվարի 2021, 20:15
20 Հունվարի 2021, 18:04
16 Հունվարի 2021, 23:23
19 Հունվարի 2021, 22:37
19 Հունվարի 2021, 18:18
15 Հունվարի 2021, 21:56
29 Դեկտեմբերի 2020, 20:01
7 Հունվարի 2021, 19:41
15 Հունվարի 2021, 14:14
28 Դեկտեմբերի 2020, 08:56
9 Հունվարի 2021, 17:56
6 Հունվարի 2021, 15:26
14 Հունվարի 2021, 22:50
28 Դեկտեմբերի 2020, 10:47
17 Հունվարի 2021, 21:51
6 Հունվարի 2021, 17:51
8 Հունվարի 2021, 17:41
25 Դեկտեմբերի 2020, 14:36
21 Հունվարի 2021, 23:45Ախթալա խոշորացված համայնքի բնակիչներն անհանգստացած են իրե...
7 Դեկտեմբերի 2020, 17:12Apple-ն անվճար կփոխարինի iPhone 11-ի թերի էկրանները
21 Հունվարի 2021, 21:47Արայիկ Հարությունյանը հանդիպել է նախարար Մանե Թանդիլյանին
18 Մայիսի 2020, 14:35Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս վերջին)
10 Նոյեմբերի 2020, 19:59Վաղը ես կլինեմ Ազատության հրապարակում․ Մհեր Մկրտչյան
24 Մարտի 2020, 11:25ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. 2021 թ. ԱՄՆ–ն Հայաստանին նախատեսում է տրամադ...
29 Հոկտեմբերի 2019, 15:36Մաքսայինից հեռացված տեսուչը վերադարձավ ՊԵԿ
29 Դեկտեմբերի 2020, 11:45Հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը եղել և մնում են Հայ...
21 Հունվարի 2021, 20:27Ախալքալաքում բողոքի ցույց կանցկացվի. «Ճանապարհ դեպի խոպան»
13 Հոկտեմբերի 2020, 15:46«Թուրք երեխաների առևանգում և բռնի քրիստոնեացում»-ը` թուրք...
22 Նոյեմբերի 2019, 17:00ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փորձ է արվում հակասահմանադրական կարգավորմամբ ...
27 Սեպտեմբերի 2019, 12:10«Հայոց տունը ամուր հիմքերի վրա պիտի ստեղծենք»,- ասում է Գ...