close
Եղանակը Երևանում
20 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավաճան Նիկոլը վայրկյան առաջ պետք է հեռանա, որ երկիրը չտանի նոր աղետների․ վայոցձորցիները ավտոերթով պահանջել են Փաշինյանի հրաժարականը

Հասարակություն

4 Դեկտեմբերի 2020, 20:57
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դավաճան Նիկոլը վայրկյան առաջ պետք է հեռանա, որ երկիրը չտանի նոր աղետների․ վայոցձորցիները ավտոերթով պահանջել են Փաշինյանի հրաժարականը

 

Երեկ Վայոց ձորի մարզկենտրոնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթ է տեղի ունեցել, որի մասնակիցները «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հեռացիր» գրությամբ պաստառներով շրջել են մարզկենտրոնում։

«Այդ կերպ պահանջել ենք, որ դավաճան Նիկոլն օր առաջ, վայրկյան առաջ պետք է հեռանա, որպեսզի երկիրը չտանի նոր աղետների։ Այս դավաճանի ամեն մի գործողություն այլևս վնաս է հայ ժողովրդի  և Հայաստանի համար»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից՝ ՀՅԴ Վայոց ձորի մարզային կառույցի ատենապետ Վահե Դանիելյանը։

Մեզ հետ զրույցում նա վստահեցրեց, որ թեև նոյեմբերի 10-ից հետո Վայոց ձորում սա առաջին բողոքի ակցիան էր, բայց պատրաստ են շարունակել այնքան, մինչև դավաճան Նիկոլը չհեռանա։

«Արդեն ժողովուրդն էլ է տեսնում, հասկանում այս կառավարության ազգակործան քաղաքականությունն ու պահանջում դավաճան Նիկոլի հրաժարականը։ Արդեն բացահայտվում է, թե ինչպես է նա «պատերազմել»։ Հավաքի մասնակիցների մեծամասնությունը պատերազմի ժամանակ եղել է սահմաններին։ Փաշինյանը պատերազմ հրահրեց ու դավադիր կերպով հանձնեց Արցախը։ Թուրքն այսօր Սյունիքի սահմանների մոտ է, վաղը Վայոց ձոր կհասնի»,- մտահոգված ասաց Վահեն ու չբացառեց, որ վաղը Ազատության հրապարակում կայանալիք՝ Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին մասնակցելու համար իրենք ավտոերթով կգան Երևան։ «Եթե չլինեն խոչընդոտներ, ոստիկանության կողմից արգելքներ, ուրեմն կհասնենք Երևան»,- վստահեցրեց նա։

Վայոց ձորում բողոքի ավտոերթի մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Եղիազարյան

Կամք, իմաստություն, սեր
19 Հունվարի 2021, 19:21 HES_VIDEOԿամք, իմաստություն, սեր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica